ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախընտրական մրցավազքում Դեմոկրատական կուսակցությունից իր հավանական մրցակից Ջո Բայդենը պետք է մտավոր կարողությունները որոշելու համար թեստ հանձնի: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն։
Պետության ղեկավարը նշել է, որ իր հակառակորդին չի խանգարի նման թեսթ հանձնել:
Միևնույն ժամանակ, Թրամփը վստահություն է հայտնել, որ Բայդենը չի կարողանա անցնել այն:
Ինչպես նշել է ամերիկացի առաջնորդը, ինքն «առանց որևէ խնդրի» հանձնել է այդ թեստը։
«Բայդենը պետք է փորձի», - գրել է Թրամփը:
Ավելի վաղ 77-ամյա Բայդենը հայտարարել էր, որ մտավոր ունակությունները որոշելու համար պարբերաբար թեստեր է հանձնում: