Օրերս ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները հերթական դեպքը բացահայտեցին: Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վանաձորի Ամիրյան փողոցի 48-ամյա մի բնակիչ Ներսիսյան փողոցում բնակվող 50-ամյա մի տղամարդու իրացրել է թմրանյութ:
Ձեռք բերված տվյալների իսկությունը ստուգելուց հետո, հունիսի 27-ին Ներսիսյան փողոցի շենքերից մեկի մոտից երկու կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Բազումի բաժին:
48-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման բուսական զանգված: Պարզվել է, որ նա նույն օրը 140 հազար դրամով երկու փաթեթ նմանատիպ բուսական զանգված է վաճառել բերման ենթարկված 50-ամյա տղամարդուն: Ներսիսյան փողոցի շենքերից մեկի բակում նշված փաթեթները նույնպես հայտնաբերվել և առգրավվել են:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատատոքսիկաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Բազումի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել
Կարդացեք նաև
- Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
- Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
- 2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»