f

Անկախ

Ընտանիքի անդամների վրա ցեխ շպրտելու, հետապնդելու ու վարկաբեկելու նուրբ արվեստին սկիզբ դրեց նախ և առաջ ընդդիմադիր «ՀԺ» խմբագիր Նիկոլը


Երեկ դեղին մամուլի կարկառուն օրինակ հանդիսացող «ՀԺ»-ում կարդացի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մտքի թռիչքից ծնված մարդկանց վարկաբեկելու մի նոր «փայլուն» շոու, որի մանրամասներին բոլորդ տեղյակ եք: Չերկարացնեմ՝ անցնեմ բուն թեմային:

Այո՛, ընտանիքը սրբություն է և ինձ համար անթույլատրելի է քաղաքական գործչի ընտանիքի անդամներին կեղտոտ ինտրիգների մեջ ներքաշելը, վարկաբեկելը և հետապնդելը:

Սակայն եկեք անկեղծ լինենք և ընդունենք, որ ընտանիքի անդամների վրա ցեխ շպրտելու, հետապնդելու ու վարկաբեկելու նուրբ արվեստին սկիզբ դրեց նախ և առաջ ընդդիմադիր «ՀԺ» խմբագիր Նիկոլը և այժմ էլ նույն կեղտոտ գործելաոճը շարունակում է բախտի բերմամբ, թե պատահմամբ իշխանության եկած նույն անձնավորությունը:

Լինելով «ՀԺ» գլխավոր խմբագիր՝ նա մարդկանց «կոտրելու» նպատակով հարվածում էր նրանց ընտանիքի անդամներին՝ նրանց մասին սուտ ու կեղծիք հրապարակելով, իսկ այսօր վարչապետ Նիկոլն իրեն խանգարող «ոչ ցանկալի անձանցից» ազատվելու նպատակով նրանց վրա հոգեբանական ճնշումներ է գործադրում՝ հետապնդում, կալանավորում է վերջիններիս բարեկամներին: Նման գործելաոճը հարիր է միայն շատ կեղտոտ, նենգ և ցածրակարգ մարդուն:

Այսօր իրականությանը համապատասխանող «ցեխ» են շպրտում Նիկոլի ընտանիքի անդաների վրա: Տեղի ունեցածն անթույլատրելի կհամարեի, եթե Նիկոլի ընտանիքի անդամներն իրենց պահեին նախկին երեք նախագահների ընտանիքի անդամների պես:
Երբևէ լսե՞լ եք, որ վերջիններիս կանայք և երեխաներն ամեն պատեհ-անպատեհ առիթով իրենց քիթը մտցնեին ու խառնվեին երկրի ղեկավարման հարցերի մեջ, կամ խրատներ տային մարդկանց՝ արտահայտելով իրենց «արժեքավոր» կարծիքը: Իրարկե, ՈՉ:

Տեղի ունեցող երևույթն իրոք զզվելի է, սակայն Նիկոլը թող չնեղվի, քանի որ այս ամենի մեղավորը հենց ինքն է և իր կողմից ներդրված արժեհամակարգը: Կարճ ասած, Նիկոլն այսօր իր մաշկի վրա զգում է իր իսկ կողմից բաց թողած բումերանգի էֆեկտը:

Հ.Գ. Բիզնեսը լինում է ընտանեկան, բայց ոչ երկրի կառավարումը: Եթե «ժողովուրդը» ընտրել է Նիկոլին, դա չի նշանակում, որ ընտրել է Աննային կամ Մարիամիկին, որ նման ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում, իսկ երբ դառնում ես հանրային դեմք, ապա պետք է պատրաստ լինես նաև դեմքիդ ընդունել շպրտված «ցեխը»:

Գոհ լինենք, որ փոքրիկ Արփին դեռ ձեռնպահ է մնում այս ամենից:

ՖԲ Գրառում Խմբագրի ընտրանի Հայաստան Նիկոլ Փաշինյան Մարինե Շահնազարյան

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը պարետատան նիստից հետո. ուղիղ
Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում
99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր կփոխանցվեն ՊՆ-ին՝ «Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի կողմից
Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ
Սիրե՛ք Հայրենիքն այնպես, ինչպես այն կա, աջակցե՛ք, զարգացրե՛ք, վայելե՛ք. Արայիկ Հարությունյան
Դատարանը մերժեց Կապանի հայտնի գործով պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը. պաշտպան
Մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին. Արտակ Զաքարյան
Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ եւ պահվում է վատ պայմաններում. հայտարարություն
Կոչ ենք անում Ալինա Նիկողոսյանին հարգել լրատվականների գործունեությունը. Մեդիա պաշտպան
9 ամսական Գոռը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել. նրան այսօր տուն ճանապարհեցին
Այդ պատճառով սկսել եմ կասկածել, որ մի՞գուցե նրանք մեր թշնամի հարևաններից կաշառվել են
Ռուսաստանը ԱՀԿ-ին կորոնավիրուսի դեմ ութ պատվաստանյութ է առաջարկել
Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում. Լատվիայի ԱԳ նախարար
Չինաստանում հայտարարել են, որ երկրում կորոնավիրուսի համաճարակը դեռևս չի ավարտվել
ԱՄՆ-ն նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Պոմպեո
Վրաստանի ԱԳՆ-ը Հայաստանին շնորհավորում է Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ
Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երեւանի 55 մանկապարտեզներից 14-ում
Կրեմլում գնահատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը
«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ. Նրանց մեջ է Գագիկ Խաչատրյանը. Pastinfo.am
«Աստղիկ» բժշկական կենտրոնի 2-3 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի վարակակիրների թիվը հասել է 80-ի
Մհեր Գրիգորյանը Արցախի նախագահի հետ քննարկել է ստեղծված իրավիճակում նախաձեռնված քայլերն ու աջակցության ծրագրերը
Մայիսի 29-ին Red Wings-ը կիրականացնի Մոսկվա-Երեւան չվերթը, իսկ հաջորդ օրը՝ «Բելավիան»՝ Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթը
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին
Ավելին
Ավելին