f

Անկախ

Լույս է տեսել Ռուբեն Վարդանյանի «Selfнекролог или Реквием по Несбывшемуся» գիրքը


Գիտնական և գրող Ռուբեն Վարդանյանի «Selfнекролог или Реквием по Несбывшемуся» («Ինքնամահախոսական կամ Ռեքվիեմ չիրականացվածի մասին») գիրքը դրվել է ընթերցողի սեղանին։ Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտը»։

Ռուբեն Վարդանյանի գիրքը ստեղծագործություն է Հայաստանի պատմության վերջին նախադեպերի մասին: Մտորումներ այն մասին, թե ինչպես է «դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետը» ազդել քսաներորդ դարավերջի և քսանմեկերորդ դարերի սկզբի հայկական իրականության վրա: Սրանք հարյուր հազարավոր մարդկանցից մեկի հիշողություններն են, ովքեր այս աղետի արդյունքում ստիպված են եղել լքել փոքր Հայաստանը, բայց, ինչպես բոլոր հայ արտագաղթածները, շարունակում են ապրել երկրի կյանքով: Ստեղծագործության մեջ ներկայացվում են մտորումներ «հայի ճակատագրի» վերաբերյալ, այն մասին, թե ինչու 9-10 միլիոն հայերից միայն 1/3-ն է ապրում հայրենիքում: 

Հեղինակը նշում է, որ գրքի վրա աշխատելն ավարտել է դեռ երկու տարի առաջ, երբ աշխատում էր Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում, որտեղ գրեթե հայ չկա։ 

«Գրքում ես նորից և նորից արծարծում եմ մեր պատմությանն առնչվող սրբազան հարցեր, որոնց պատասխանները որևէ կերպ չեմ կարողանում գտնել: Դրանցից շատերը կարող են ապստամբական և բազում դժգոհություններ առաջացնել»,-գրքի մասին նշում է հեղինակը։ 

Ի դեպ, գրքի շապիկին պատկերված է ֆրանսիացի քանդակագործ Բրունո Կատալանոյի քանդակը, որը կոչվում է «Հանճարեղ Վան Գոգը»։ Վերջինս յուրահատուկ է նրանով, որ մշտական բնակություն որևէ վայրում չի հաստատում, պարբերաբար տեղափոխվում է տարբեր հատվածներ։ Հեղինակն արձանն ընկալում է որպես արտագաղթած անձի խորհրդանիշ։ 

Նշենք, որ Վարդանյանը Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս է, Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր, Heterocyclic Drug Discovery գրքերի շարքի նախաձեռնող և խմբագիր (շարքը բաղկացած կլինի 25-30 հատորից), հեղինակել է չորս գիրք՝ բժշկական քիմիայի ասպարեզում, որոնք հրապարակվել են ԱՄՆ-ում։ Նրա աշխատություններից թարգմանվել են նաև ռուսերեն:

Էդիթ Պրինտ

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին