f

Անկախ

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ Արթուր Վանեցյանը անցյալի արձագանքն է


ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մեծ հաշվով անցյալի արձագանքն է: Այդ մասին կառավարությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Վանեցյանը նախօրեին հայտարարել է՝ եթե ինքը գա իշխանության, ինքը ևս թույլ չի տա, որ Հայաստանը վերադառնա անցյալին ու խոսել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքոյի հայտարարության շուրջ:

«Ես կարծում եմ, որ միջազգային կառույցների կողմից Հայաստանում գոյություն ունեցող լուրջ խնդիրների մասին որպես հայտարարություն չեմ տեսնում։ Հայաստանի ժողովրդավարության գործընթացը շարունակվելու է, որևէ հարցում ետընթաց չենք ունենալու ու ժողովրդավարության կառուցման մեջ առաջին հերթին հետաքրքրված ենք մենք և մեր ժողովուրդը։ Համոզված եմ՝ բոլոր այն խնդիրներից, որ գոյություն ունեն ժողովրդավարացման պրոցեսում, մենք առաջնահերթությունը տալու ենք ներքին քաղաքականությանը և ներքին պահանջին՝ իհարկե, աշխատելով նաև միջազգային հանրության հետ: Միջազգային հանրության կողմից արձագանքների մեջ ես մեծ հաշվով խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե Վանեցյանը ժամանակին ասել էր, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք դրսից են ֆինանսավորվում, արդյոք իրենք տեղեկություն ունե՞ն, կա՞ն նման ուժեր, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Եթե նա ունի տվյալներ, պետք է հրապարակի դրանք ու հստակեցնի, եթե աշխատանքի ժամանակ է նման ինֆորմացիա ունեցել, պետք է որ զեկուցած լիներ»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Հայաստան Արմեն Գրիգորյան Արթուր Վանեցյան

Այլ հոդվածներ հեղինակից

Չինարի գյուղից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցվել հրետանակոծությունից փաստեր․ նոր զեկույց կուղարկվի միջազգային կառույցներին
Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ․ ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում
Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը սահմանին և խստորեն պահպանել հրադադարը
Ադրբեջանի զինուժի կողմից թիրախավորվել է ՀՀ քաղաքացիական խաղաղ բնակավայրը. Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ դեսպանին
Մենք սպասում ենք ՀԱՊԿ-ի համապատասխան արձագանքին․ ՀՀ ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին
Արտակարգ իրավիճակ Գյումրիում․ փողոցները ողողվել են անձրևաջրերով
Խորհրդարանը չսատարեց Հայաստանում հանրահավաքների սահմանափակումը վերացնելու նախաձեռնությունը
Կապանում բնակարան է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Չինարիի հրետակոծման պահին վնասված տանը եղել են չորս երեխա. Նաիրա Զոհրաբյան
Հայաստանում կորոնավիրուսի վերաբերյալ անձնական տվյալների արտահոսք չկա․ պարետ
Կգա ժամանակը եւ կիմանաք՝ ինչու են Արամ Վարդանյանին նման մեղադրանքներ առաջադրվում. Լուսինե Սահակյան
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Մարինա Հակոբյանի հետ
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված դիմորդները եւս ընդունելության քննություններ հանձնելու հնարավորություն կունենան
Զինված ուժերից զորացրվում են ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները
Էրդողանի հրամանագրի թիրախը Հունաստանն է. Շահան Գանտահարյան
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ակցեռն» հոլդինգի նախագահի հետ
2-րդ զորամիավորումում անցկացվել է կանանց խորհրդի նիստ
Գամալեի ինստիտուտը պարզաբանել է  COVID-19- ի  դեմ  պատվաստանյութի թողարկման ամսաթվերը
1-ին զորամիավորումում ամփոփվել են իրականացված աշխատանքները
2020 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ավելի քան 127 մլն դրամ արժողությամբ կապիտալ շինարարական աշխատանքներ Կոտայքի մարզային ենթակայության դպրոցներում
«Ռեմդեսիվիր» դեղամիջոցը կօգտագործվի Հայաստանում, բայց այն հնարավոր չի լինի գնել դեղատներում
Ստիպել է հեռանալ իմ քրտինքով ստեղծած բնակարանից. Արթուր Սաքունցի հայրը՝ որդու ապօրինությունների մասին․ Armlur.am
Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ-ն մանրամասնում է
Ավելին
Ավելին