Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ 141 պատվաստանյութեր են մշակվում: Այս մասին նա նշել է The Washington Post պարբերականում հրապարակված հոդվածում: Գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ ներարկման մշակման առաջատար թեկնածուներին հավանաբար հաջողությունից ամիսներ են բաժանում:
«Իհարկե, լիարժեք պաշտպանության երաշխիք չկա, բայց մենք հուսով ենք», - ընդգծել է ԱՀԿ ղեկավարը։
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին:
Ընդհանուր առմամբ, աշխարհում վարակվածների թիվը գերազանցում է 10 միլիոնը, իսկ կորոնավիրուսի զոհերի թիվն ավելի քան 500 հազար է կազմում: