Business Insider պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացի գործարար, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը 62,5 միլիոն դոլարով չորս առանձնատուն է վաճառում Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա)։ Գրում է Gazeta.ru-ն։
Հրապարակման համաձայն, ձեռներեցը արդեն համաձայնել է վաճառել իր առանձնատները մի շինարարական ընկերության, որի սեփականատերը գործարար Արդի Թավանգարյանն է:
Դրանից առաջ հայտնի էր դարձավ, որ Մասկը 29 միլիոն դոլարով վաճառել է Լոս Անջելեսում գտնվող իր տներից մեկը:
Իլոն Մասկն ավելի վաղ հայտարարել էր, որ նախատեսում է վաճառել իր ողջ ունեցվածքը: