Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ինքը բազմիցս խոսել է երկրի հիմնարար օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Գրում է Gazeta.ru-ն։
«Այժմ մենք ունենք ինչպես քաղաքական համակարգի կատարելագործում, այնպես էլ սոցիալական երաշխիքների համախմբում, ամրապնդում ենք ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Վերջապես, մեր հոգևոր, պատմական, բարոյական արժեքները, որոնք ամրապնդում են սերունդներին», - ասել է Պուտինը:
Նա նաև հորդորել է չմոռանալ այն մասին, որ ԽՍՀՄ փլուզումից հետո պատմական չափանիշներով բավականին քիչ ժամանակ է անցել և ժամանակակից Ռուսաստանն այժմ միայն ձևավորման փուլում է գտնվում, ինչը վերաբերում է ռուսների կյանքի բոլոր ասպեկտներին:
«Մենք դեռևս շատ առումներով խոցելի ենք: Մենք շատ բան ունենք անելու, ինչպես ժողովուրդն է ասում, շատ բան անփութորեն է արված: Մեզ պետք է ներքին կայունություն և ժամանակ՝ երկիրը ամրապնդելու համար: Եվ հենց այդ պատճառով ևս մեկ անգամ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր սատարեցին փոփոխություններին», - եզրափակել է նախագահը:
Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 25-ից հուլիսի 1-ը: Ձայների հաշվարկը սկսվել է հուլիսի 1-ին։