Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում դեմոկրատ Ջո Բայդենի ընտրվելը կփլուզի շուկաները։ Այդ մասին հայտնում է Fox Business հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփին: Գրում է Gazeta.ru-ն։
«Եթե Բայդենին ընտրեն, դա ճնշում կգործադրի շուկայի վրա, քանի որ շուկան կփլուզվի, լիովին կփլուզվի ... Դա աղետ կլինի», - ասել է Թրամփը:
Նախագահը նշել է, որ հարուստների համար հարկերի բարձրացումը բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա:
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ կբարձրացնի հարկերը նրանց համար, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 400 հազար դոլարը: