f

Անկախ

Պարենի համաշխարհային ծրագիրը կաջակցի երբևէ եղած ամենամեծ թվով սովյալներին


ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն (ՊՀԾ) այսօր հայտարարեց սովյալների թվի զանգվածային աճ աշխարհում, որոնց պլանավորում է օժանդակել, քանի որ ՔՈՎԻԴ-19-ի համավարակի սոցիալ-տնտեսական ավերիչ ազդեցությունը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում միլիոնավոր մարդկանց մղում է դեպի պարենային անապահովություն:

ՊՀԾ գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլին նշել է.- «Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագիծը հարուստ աշխարհից տեղափոխվում է դեպի աղքատ աշխարհ: Մինչև բժշկական պատվաստանյութ ունենալը սնունդը քաոսի դեմ լավագույն պատվաստանյութն է: Առանց դրա մենք հնարավոր է տեսնենք սոցիալական անկարգությունների և բողոքի ցույցերի աճ, միգրացիայի աճ, հակամարտությունների խորացում, ինչպես նաև համատարած թերսնուցում այն բնակչության շրջանում, որոնք նախկինում պաշտպանված էին սովից»:

Սովի աճող ալիքին զուգահեռ խնդիրները լուծելու նպատակով ՊՀԾ-ն իրականացնում է իր պատմության մեջ ամենամեծ մարդասիրական օգնությունը՝ աջակցություն ստացող մարդկանց թիվը հասցնելով մինչև 138 միլիոնի՝ 2019 թ.-ի ռեկորդային 97 միլիոնի փոխարեն: Սակայն անհրաժեշտ է կայուն ֆինանսավորում, որպեսզի հնարավոր լինի շտապ  աջակցել համաճարակի հետևանքով տուժած ամենախոցելի խմբերին, ինչպես նաև աջակցել  կառավարություններին և գործընկերներին, քանի որ նրանք զսպում են հիվանդության տարածումը և զբաղվում համաճարակի հետևանքների հաղթահարումով:

ՊՀԾ-ի ավելի վաղ արված կանխատեսումներն այն մարդկանց թվաքանակի վերաբերյալ, ովքեր ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով կհայտնվեն պարենային անապահովության մեջ, այժմ զտվել են և արտացոլում են իրական ժամանակում մոնիթորինգի և գնահատման արդյունքները: Այդ արդյունքները ցույց են տալիս, որ սովյալների թիվն այն երկրներում, որտեղ գործում է ՊՀԾ-ն, մինչև տարեվերջ կարող է հասնել մինչև 270 միլիոնի, ինչը 82 տոկոսով գերազանցում է մինչհամաճարակային ցուցանիշը:

Այս ճգնաժամն ընթանում է այնպիսի ժամանակաշրջանում, երբ աշխարհում սննդային անապահովության մեջ գտնվող մարդկանց թիվը վերջին չորս տարիների ընթացքում արդեն իսկ աճել էր գրեթե 70 տոկոսով՝ բարդացնելով կլիմայի փոփոխության, կոնֆլիկտների և սոցիալ-տնտեսական ցնցումների հետևանքներն աշխարհի այն շրջաններում, որոնք նախկինում կարողացել են խուսափել պարենային անապահովության խիստ բարձր մակարդակից:

«Այս աննախադեպ ճգնաժամն աննախադեպ պատասխան է պահանջում: Եթե մենք արագորեն և արդյունավետ չարձագանքենք այս վիրուսային սպառնալիքին, ապա արդյունքը չափվելու է մարդկային կորուստներով, և քաղցը զսպելու համար ջանքերն այլևս ապարդյուն կլինեն», - նշել է Բիզլին: 

Սովի նոր դեմքը պահանջում է մասնագիտական արձագանքներ՝ մեծացնելով կանխիկ փոխանցումների օգտագործումը, ինչպես նաև մեծ ուշադրություն դարձնելով քաղաքային միջավայրերի վրա: Ըստ ՊՀԾ-ի նոր մոտեցման՝ աջակցությունը կտրամադրվի կանխիկ և վաուչերներով, որոնք քաղաքային համայնքներին հնարավորություն կտան բավարարել իրենց պարենի պահանջները տեղական շուկաներում` միաժամանակ խթանելով տնտեսությունը։
Կյանքեր փրկելու նպատակով օգնություն տրամադրելու շրջանակներում ՊՀԾ-ն իր յուրօրինակ աջակցությունը կտրամադրի նաև կառավարություններին՝ սոցիալական պաշտպանության և սննդի համակարգերին աջակցելու միջոցով, այսպիսով օգնելով և հզորացնելով խոցելի համայնքները։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին