f

Անկախ

Հանրային հեռուստատեսությամբ Նավալնիին ցուցադրելու պատճառ չկար, առիթ կար


Հանրային հեռուստատեսությամբ Նավալնիին ցուցադրելու պատճառ չկար, առիթ կար՝ Ռուսաստանի Սահմանադրական հանրաքվեն էր, բայց պատճառ չկար։ Ենթադրվում է, որ Հանրային Հեռուստատեսությունը պետք է ներկայացնի հանրային տրամադրությունները, հանրությանը հուզող կարեւորագույն խնդիրները։ Ցավոք, չի ստացվում, եւ Հանրայինը աշխատում է որպես իշխանությունների քարոզչամիջոց եւ հենց այդպես էլ ընկալվում է հասարակության կողմից։ Այսինքն, Նավալնիին ցուցադրելով, դու քո պետական քաղաքականությունն ես ցուցադրում։ Եթե հեռարձակվեր Հանրային լրագրողի բացառիկ հարցազրույց Ալեքսեյ Նավալնու հետ, էլի ինչ-որ կերպ սա կարելի էր մատուցել, որ լրագրողական պրոֆեսիոնալիզմի նմուշ՝ անկախ քաղաքական նապատակներից, բայց ընդամենը կտորներ է ցուցադրվել ինչ-որ վիդեոբլոգից։

Պարզապես բարոյական չէ խոսել Ռուսաստանում Սահմանադրական հանրաքվեում խախտումների մասին, երբ դու այնքան ապաշնորհ ես, որ ռիսկ չարեցիր գնալ հանրաքվեի, դրա փոխարեն քո տնայնագործ մեթոդներով Սահմանադրությունը ոտնահարեցիր, վերացրեցիր Հանրապետության սահմանադրական կարգի վերջին պատրանքները։ Ընդ որում, Նավալնին Հայաստանի Հանրային եթերում սահմանադրական խախտումների մասին է խոսում հենց նույն օրը, երբ ինքդ ես կատարել սահմանադրական հեղաշրջումը։ Եթե այս ամենը վերաբերվեր այլ երկրի, կարող էր ծիծաղելի լինել, իսկ հիմա այն ողբերգական է։

Հենց երեկ էի 168.am-ում գրել, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր գնալու է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման (հղումը՝ մեկնաբանությունում), որ եթե մինչեւ հիմա ռուսատյացները ներկայացված էին տեռորիստների, ԼԳԲՏ-ների ու խելագար պրոֆեսորների միջոցով, ապա հիմա դաշտ են նետվելու ֆեյքերը եւ այլ պետական միջոցներ։ Փաստորեն, այդ միջոցներից առաջինը եղան մեր գործընկեր լրագրողները։ Հիմա սպասեք նաեւ վուլգար հայրենասիրության պայթյունների իշխանությունների կողմից կառավարվող քաղաքական եւ լրատվական լանդշաֆտների տարբեր հարթություններում, թե բա՝ Ռուսաստանին հայհոյելով Հայաստանն ենք զարգացնում, ինքնիշխանությունն ամրապնդում։ Իրականում, ինչպես դասականն էր ասում՝ «Ստահակների վերջին ապաստանը հայրենասիրությունն է»։

Իրականում, Նիկոլ Փաշինյանն իր ապիկար քաղաքականության համար բոլորին հերթով մեղադրեց՝ նախկիններին, օլիգարխներին, սեւերին, ՀԴՄ չտպողներին, դիմակ չկրողներին, Հրայր Թովմասյանին, հայ ժողովրդին։ Մնացել է վերջին փամփուշտը կրակի՝ մեղադրի Ռուսաստանին։ Շատ արագ հանրային կարծիքը նա կդարձնի ռուսատյաց եւ դրանից հետո կբացատրի, որ ներդրումներ չեն գալիս, օլիգարխները իրենց փողերը մեզ չեն տալիս, մետրոն չի կառուցվում, վերելակները չեն փոխվում եւ ընդհանրապես՝ կորոնավիրուսից ամեն օր հարյուրավոր մարդիկ են վարակվում Ռուսաստանի պատճառով։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում Ռուսաստան հակառուսական դավադրություն Հանրային հեռուստաընկերություն

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին