Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 5-ին, ժամը 22:14-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Էրեբունի» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa» (վարորդ՝ Համլետ Ա.) եւ «BMW» (վարորդ՝ Կարեն Ջ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ՎԱԶ-3110» եւ «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաներին:
Համլետ Ա.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: