Նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի համաճարակի ընթացքում աշխարհում հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 10,6 միլիոն դեպք: Այդ մասին են վկայում Worldometers պորտալի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Ավելին, հիվանդությունից բուժվել է 5 856 279 հիվանդ:
Բացի այդ, 516 377 մարդ դարձել է կորոնավիրուսային վարակի զոհ:
Հիվանդության ակտիվ դեպքերի թվում, որոնց թիվը 4,316,797 է կազմում, 57,795 հիվանդ ծանր վիճակում է գտնվում:
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ հանդիսանում է նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: