f

Անկախ

Տավուշի մարզի 19 և Լոռու մարզի 2 համայնքների միավորման արդյունքում կհիմնվի Իջևան միավորված համայնքը


ՀՀ Տավուշի մարզի 19 և ՀՀ Լոռու մարզի 2 համայնքների միավորմամբ կհիմնվի Իջևան միավորված համայնքը: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Խոսքն ընդհանուր 21 համայնքի մասին է: Նախատեսվում է ունենալ Իջևան միավորված համայնք, բաղկացած ՀՀ Տավուշի մարզի՝ Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն և ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո, Անտառաշեն համայնքներից»,-նշեց Պապիկյանը:

Նրա խոսքով՝ այս մոդելի ընտրությունը մեծապես կախված է նրանից, որ շրջանային ավելի խոշոր մոդելը փաստում է դրա առավել արդյունավետությունը՝ հաշվի առնելով նաև, որ 2008-2011թթ. տեղի են ունեցել մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ հողային: 

«Տարբեր համայնքների մեջ առկա են հողային, սահմանային վեճեր, և այս պարագայում խնդիրն ամբողջությամբ լուծվում է»,-նշեց նա:

Նախարարն ընդգծեց նաև, որ խոշորացված համայնքները մի քանի անգամ ավելի սուբվենցիոն ծրագրեր են ներկայացրել ու համաֆինանսավորման ավելի մեծ մասնաբաժին են վերցրել, ինչն էլ այդպիսի համայնքների՝ ավելի արդյունավետ լինելու ցուցիչներից է:

2020թ. հունիսի 14-ին ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո և ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքներում առաջարկվում է անցկացնել համայնքի ղեկավարների և ավագանու ընտրություն: 

Հայաստան ՀՀ Կառավարություն Սուրեն Պապիկյան ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում
Գիշերը համեմատաբար հանգիստ է անցել. Արծրուն Հովհաննիսյան
«Ժողովուրդ». 100 քննիչներն ու Ծառուկյանի փաստաբանների նոր դիմումը. զարգացումներ
«Հրապարակ». «Իմ քայլի» թիրախում ԲՀԿ-ական պատգամավորներն են. Նաիրա Զոհրաբյանին անվստահություն կհայտնե՞ն
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում
Չինարի գյուղից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցվել հրետանակոծությունից փաստեր․ նոր զեկույց կուղարկվի միջազգային կառույցներին
Համացանցում տարածվել է հայկական զինված ուժերի կողմից գրավված ադրբեջանական դիրքի լուսանկարը
Երեխաների ապօրինի որդեգրման գործընթացում պարզվել են նոր հանգամանքներ. հարուցվել է քրգործ
«Հրապարակ». Իշխանությունը կնահանջի աղմկահարույց նախագծի հարցում
Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ․ ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում
«Փաստ». Ադրբեջանի վերնախավում խուճապային տրամադրություն է
Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը սահմանին և խստորեն պահպանել հրադադարը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները
Փաշինյանն ու Ալիևը չեն ճանաչում աղետի ժամանակ չհարձակվելու ասպետական կոդեքսը
Ադրբեջանի զինուժի կողմից թիրախավորվել է ՀՀ քաղաքացիական խաղաղ բնակավայրը. Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ դեսպանին
Մենք սպասում ենք ՀԱՊԿ-ի համապատասխան արձագանքին․ ՀՀ ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին
Արտակարգ իրավիճակ Գյումրիում․ փողոցները ողողվել են անձրևաջրերով
Խորհրդարանը չսատարեց Հայաստանում հանրահավաքների սահմանափակումը վերացնելու նախաձեռնությունը
Կապանում բնակարան է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Չինարիի հրետակոծման պահին վնասված տանը եղել են չորս երեխա. Նաիրա Զոհրաբյան
Հայաստանում կորոնավիրուսի վերաբերյալ անձնական տվյալների արտահոսք չկա․ պարետ
Կգա ժամանակը եւ կիմանաք՝ ինչու են Արամ Վարդանյանին նման մեղադրանքներ առաջադրվում. Լուսինե Սահակյան
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Մարինա Հակոբյանի հետ
Ավելին
Ավելին