f

Անկախ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ


Հարգելի´ Արթուր Սարգսի,

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և դատախազության բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության դատախազությունն իր ավելի քան 100-ամյա պատմության ընթացքում կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանում օրինականության և իրավակարգի ամրապնդման, իրավունքի գերակայության ապահովման, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման գործում: Հայաստանի առջև կանգնած ներկա մարտահրավերների և հասարակական կյանքի տարբեր բնագավառների դինամիկ զարգացման պայմաններում, երբ մեր պետությունն անցնում է լրջագույն փորձությունների և փոփոխությունների միջով, Հայաստանի դատախազությունն իր կոչմանը հավատարիմ, շարունակում է գործել օրինականության, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների հիման վրա՝ երաշխավորելով քննչական մարմինների վարույթում քննվող գործերով նախաքննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունը, պետության գույքային շահերի, ինչպես նաև քրեական վարույթներում ընդգրկված անձանց իրավունքների և օրինական շահերի լիարժեք պաշտպանությունը:

Այսօր, առավել քան երբևէ, առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում ՀՀ դատախազության պատասխանատու դերակատարումը նախկինում կատարված կոռուպցիոն իրավախախտումների բացահայտման և քննության, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու, արդարության հաստատման և պետությանը պատճառված վնասի վերականգնման գործում: Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցների մասնագիտական փորձառության, արհեստավարժության և ընդգծված նվիրումի շնորհիվ ՀՀ դատախազությունը կշարունակի պատվով կատարել իր պատասխանատու առաքելությունը՝ էապես նպաստելով երկրում իրավապահ մարմինների հանդեպ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:

Հարգելի´ Արթուր Սարգսի,

Կրկին անգամ շնորհավորելով ՀՀ դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր աշխատանքային հաջողություններ:

Հայկ Գրիգորյան ՀՀ Քննչական կոմիտե

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին