Մի տարվա ընթացքում 1200000$ կաշառք։ Բա 2 տարի առաջ մատուցող, քարտուղարուհի, հարսանիք վարող աշխատած մարդկանց էդքան փող որ տաս, կարան Նյուտոնի օրենքները չեղարկելուն էլ կողմ քվեարկեն, ընդ որում 3-ն էլ, փաթեթով։ Սահմանադրական կա՞րգ, չէ, չեն լսել։ Իշխանությունների ճյուղերի տարանջատում և հակակշռու՞մ։ Էս ի՞նչերից եք խոսում։ Համաճարա՞կ։ Նիկոլին պետք եղավ ռեանիմացիայից պատգարակով տարեք, կքվեարկեն։
Մի խոսքով՝
- Այսքան ուրախ կյանքը ձեր,
գիտե՞ք ով է ձեզ տվել
- Այսքան ուրախ կյանքը մեզ
հընգեր Նիկոլն է տվել։