РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին «չվախենալ Ռուսաստանի հետ խոսելուց»: Համապատասխան հայտարարությամբ Ստոլտենբերգը հանդես է եկել գերմանական GIGA ինստիտուտի տեսակոնֆերանսի շրջանակներում։ Գրում է Gazeta.ru-ն։
Ստոլտենբերգը երկխոսությունը Ռուսաստանի հետ շփման լավագույն միջոց է անվանել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ դաշինքի անդամները պետք է պատրաստ լինեն պատասխանել, եթե Ռուսաստանը որոշի դիմակայել ՆԱՏՕ-ին, բայց նրանք նաև համագործակցության պետք է պատրաստ լինեն: