f

Անկախ

«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ նախագահի ու անդամների վերաբերյալ նոր նախագիծ դրեց շրջանառության մեջ


ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ: Այն հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:

Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:

Փետրվարի 6-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նախորդ նախագիծը հետ է կանչվել, և նախաձեռնողը նույնաբովանդակ նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ: «Իմ քայլը» խմբակցությունը կրկին միջնորդել է հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, ես այդ մասին ծանուցումը ստացել եմ: Մենք մեկ ժամից կունենանք արտահերթ նիստ, որտեղ քննարկելու ենք այսօր ԱԺ արտահերթ նիստ գումարելու միջնորդությունը»,- ասաց Միրզոյանը:

Շրջանառության մեջ դրված փաստաթուղթը ստորագրել է 44 պատգամավոր:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ՍԴ-ն հասարակության շրջանում ունի վստահության ցածր մակարդակ:

«2015 թվականի սահմանադրական փոփոխությունները նշանավորվեցին նոր Սահմանադրական դատարան ունենալու սահմանադրի տեսլականով: Մասնավորապես, Սահմանադրությունը նախատեսեց Սահմանադրական դատարանի կազմավորման լիովին նոր կարգ, այն է՝ Սահմանադրական դատարանի ինը դատավորներին պետք է ընտրի Ազգային Ժողովը՝ երեքին Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին՝ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Սակայն, Սահմանադրության ընդունման պահին Սահմանադրական դատարանն արդեն հիմնականում կազմավորված էր: Փաստորեն, Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը  դեռեւս լիարժեքորեն կյանքի չի կոչվել: Սահմանադրական դատարանի ներսում եւ դրա շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ երաշխավորված ժողովրդավարության, ինքնիշխանության եւ իրավական պետության համար անհրաժեշտ եւ բավարար որակների ապահովման համար:

Սահմանադրական դատարանի ճգնաժամի առաջնային խնդիրը մինչեւ 2015 թվականի  փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի, անդամների եւ դրանից հետո ընտրված  եւ ընտրվելիք Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակների ակնհայտ տարբերությունն է, որի վերաբերյալ քննարկումները իրավական հանրույթում գնալով ավելի են թեժանում:

Այսպես, սահմանադրական դատարանի գործող կազմի պայմաններում առկա է պաշտոնավարման ժամկետների էական տարբերություններ: Մասնավորապես, մինչեւ Սահմանադրության 2005 թվականի փոփոխությունները նշանակված սահմանադրական դատարանի անդամները պաշտոնավարելու են մինչեւ 70 տարեկանը լրանալը (2 անդամ), մինչեւ 2015 թվականի փոփոխությունները նշանակվածները՝ մինչեւ 65 տարեկանը լրանալը (5 անդամ), իսկ դրանից հետո ընտրվածները 12 տարի ժամկետով: Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով նախատեսված կարգով դատավորների պաշտոնավարման ժամկետը սահմանվել է 12 տարի: Նման ժամկետային սահմանափակումը բնորոշ է եվրոպական բազմաթիվ երկրների: Պաշտոնավարման ժամկետի սահմանափակումն առանց վերընտրվելու հնարավորության առավել նպաստում է Սահմանադրական դատարանի դատավորների անկախության ամրապնդմանը` միեւնույն ժամանակ հնարավոր դարձնելով սերնդափոխություն եւ գաղափարական փոփոխություններ: Եթե սովորական դատարաններում, բացառությամբ բարձրագույն ատյանների, դատավորների պաշտոնավարումը մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալն անկախության եւ անփոփոխելիության կարեւորագույն բաղադրիչներից է, ապա բարձրագույն դատարաններում պաշտոնավարող դատավորների փոփոխությունը կարող է էապես նպաստել արդարադատության արդյունավետությանը, ինչպես նաեւ ավելի ցածր ատյանների դատավորների համար ստեղծում է առաջխաղացման լրջագույն հեռանկարներ՝ խթանելով այդ դատավորների միջեւ առողջ մրցակցությունը: Ընդ որում, նորընտիր մի շարք դատավորներ ըստ էության իրենց պաշտոնավարման ընթացքում հնարավորություն չեն կարող ունենալ նաեւ սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու լինելու, ընտրվելու գործող Սահմանադրությամբ սահմանված հնարավորությունից:

Բացի այդ, մինչեւ Սահմանադրության 2015 թվականի  փոփոխությունները սահմանադրական դատարանը կազմված էր ինն անդամից, որից չորս անդամին նշանակում էր Հանրապետության նախագահը, իսկ հինգին՝ Ազգային ժողովը՝ Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ: Սահմանադրության 2015 թվականի  փոփոխություններով փոխվեցին ոչ միայն սահմանադրական դատարանի դատավորների, այլեւ սահմանադրական դատարանի նախագահի ընտրության կարգը:

Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սահմանադրության 2015 թվականի  փոփոխություններից 5 տարի անց Սահմանադրական դատարանի կազմից միայն 2 դատավոր է ընտրվել Սահմանադրության 2015 թվականի  փոփոխություններով սահմանված ընթացակարգին համապատասխան, ինչը նշանակում է որ նոր մոդելի սահմանադրական դատարանի կազմը ձեւավորված է ընդամենը մոտ 20 տոկոսով:

Հաջորդ խնդիրը հասարակության կողմից սահմանադրական դատարանի՝ որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի նկատմամբ վստահության ցածր մակարդակն է:  Ակնհայտ է, որ սահմանադրական դատարանը  վստահության վերականգնման եւ որպես անաչառ դատարան հասարակության մեջ ընկալվելու խնդիր ունի, ինչով պայմանավորված է նաեւ սույն փոփոխությունների հրամայականը»,- նշված է հիմնավորման մեջ:

Իմ քայլը

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին