Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի 6693 նոր դեպք է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել են Մոսկվայում գործող կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ Գրում է Gazeta.ru-ն։
Շտաբի տվյալներով՝ նոր դեպքերի 30.2%-ն առանց ախտանիշների է ընթանում: Օրվա ընթացքում մահացել է 154 մարդ, 9220 մարդ ամբողջությամբ ապաքինվել է։
Ընդհանուր առմամբ, երկրում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսային վարակի 647.849 դեպք, որից 9,320-ը` մահացու ելքով: Բուժվածների ընդհանուր թիվը 412,650 է կազմում:
Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսի առաջին երկու դեպքերը հայտնաբերվել են հունվարի 31-ին Չինաստանի քաղաքացիների մոտ: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին:
Ընդհանուր առմամբ, աշխարհում վարակվածների թիվը գերազանցում է 10 միլիոնը, կորոնավիրուսից մահացել է ավելի քան 500 հազար մարդ: