Jakarta Post պարբերականի փոխանցմամբ՝ Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքի քաղաքապետ Տրի Ռիսմախարինին ծնկաչոք ներողություն է խնդրել նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված վատթարացող իրավիճակի համար: Գրում է Gazeta.ru-ն։
Բժիշկների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը ծնկի է իջել, արտասվել և սկսել ներողություն խնդրել։ Պարբերականի տվյալներով՝ համացանցում հանդիպման ժամանակ արված տեսաանյութ է տարածվել։ Նա խնդրել է չմեղադրել քաղաքային վարչակազմին՝ հայտարարելով, որ իշխանությունները «չեն կարող նույնիսկ հիվանդանոց մուտք գործել»:
Քաղաքապետի ներողությունը պայմանավորված է բժիշկներից մեկի հայտարարությամբ, որ քաղաքի հիվանդանոցները գերծանրաբեռնված են նոր կորոնավիրուսով վարակված հիվանդներով, իսկ քաղաքում շատերը չեն պահպանում հիվանդության տարածումը կանխելու կանոնները: