f

Անկախ

​Ինչպես և խոստացել էի` ՍԴ դատավորներին կաշառելու կուլմինացիան.


Եվ այսպես, այս օրերին մանրամասն ներկայացրեցի բոլոր այն խախտումները, որոնք կատարվել են ՍԴ դատավորներին կաշառք տալու օրենքի ընդունման ամբողջ գործընթացում:

Այդ ապօրինություններն արդեն բավարար են հաստատելու, որ այդ օրենքը պարզապես չի ընդունվել:

Բայց հիշեցնեմ, որ դեկտեմբերի 30-ին առաջին անգամ գրելով այս մասին, ակնարկեցի, որ այդ օրենքի քվեարկությունը չէր կարող տեղի ունեցած լինել գործուղման մեկնած պատգամավորների կողմից փակ ծրարներով:

Այժմ ժամանակն է խոսելու հենց այդ մասին:

Այսպիսով, որքա՞ն ձայն էր պետք ՍԴ դատավորներին կաշառք տալու մասին օրենքը ընդունելու համար, առնվազն՝ 80 ձայն:
Քանի՞ պատգամավոր է կողմ քվեարկել այդ օրենքին:

Անտեղյակները, միամիտները, անգրագետները, ինչպես նաև վերջիններիս հավասարեցված քաղաքական իշխանությունները կասեն 82 ձայն, բայց մենք գոնե գիտենք, որ այս իշխանությունների բերանում ճիշտ խոսք չկա:

Ցավոք, այս իշխանություններն ավելի վատն են, քան փչացած ժամացույցը։

Եթե փչացած ժամացույցն օրվա ընթացքում երկու անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս, ապա օրվա իշխանությունը նույնիսկ դրան ընդունակ չէ:

Մեր ժողովրդի համար առաջիկայում ամենամեծ զարմանքն այն է լինելու, որ օրվա քաղաքական իշխանությունները կկարողանան որևէ ճիշտ բան ասել:

Ի՞նչ է ասում ԱԺ կանոնակարգի 60-րդ հոդվածի 5-րդ կետը.

«5. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին: Պատգամավորի ստորագրած գրությունը փակ ծրարով Աշխատակազմ պետք է հանձնվի նախապես՝ մինչև գործուղման մեկնելը: Ծրարի վրա եւ գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում` հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաեւ ընտրվող պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու մասին պատգամավորի որոշումը: Աշխատակազմի ծառայողը ծրարը բացում և գրությունն Ազգային ժողովի նախագահին, իսկ էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում հաշվիչ հանձնախմբի նախագահին է ներկայացնում հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը»։

Այս դրույթից առնվազն երկու պարզ եզրահանգում.

1. Ծրարը պետք է թողնել մինչև գործուղման մեկնելը:

2. Պետք է մինչև պատգամավորների գործուղման մեկնելն առկա լինի այն նախագիծը, որին նրանք կողմ, դեմ կամ ձեռնպահ են քվեարկում:

Համաձայն ԱԺ կայքում տեղադրված տեղեկատվության, երկրորդ ընթերցմանը ծրարներով քվեարկել են յոթ պատգամավորներ, որոնցից հինգը 2019թ. դեկտեմբերի 9-14-ը գտնվել են գործողման մեջ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

ԱԺ կայքից տեղեկանում ենք նաև, որ երկրորդ ընթերցման նախագիծը Ազգային ժողովին է ներկայացվել դեկտեմբերի 11-ին՝ պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկությունների հիման վրա, որն էականորեն տարբերվել է առաջին ընթերցմամբ ընդունված նախագծից:

Իսկ կարո՞ղ էին պատգամավորներն ավելի շուտ ծանոթանալ այն նախագծին, որը պարզապես գոյություն չի ունեցել:

Հետևաբար, այդ հինգ պատգամավորները կամ ծրարները փոխանցել են ԱԺ-ին իրենց գործողման մեջ գտնվելու և ոչ թե գործուղման մեկնելուց առաջ, ինչպես պահանջվում է օրենքով, կամ իրենք կողմ են քվեարկել մի նախագծի, որը կարող էին միայն երազում տեսած լինել:

Հռետորական հարց՝ արդյո՞ք իրենք նույն կերպ կողմ քվեարկած կլինեին մի նախագծի, որում իրենց հասցեին, օրինակ` հայհոյանքներ լինեին:

Թե՞ այստեղ գործել է խորհրդային ժամանակներից հայտնի «չեմ կարդացել, բայց դեմ եմ» թևավոր խոսքի ուղիղ հակառակը՝ «չեմ կարդացել, բայց կողմ եմ»:

Վստահեցնում եմ բոլորին, որ նման անհեթեթ գաղափար կարող էր ծնված լինել Վլադիմիր Վարդանյանի, Ռուստամ Բադասյանի և նրանց նմանների գլխում:

Ցանկացած իրեն հարգող վարչապետ այս ամենը կարդալուց հետո առանվազն «SMS»–ով հրաժարականի դիմում կպահանջեր քաղաքական իշխանության իրավական մտքի «ռահվիրաներ» Վլադիմիր Վարդանյանից և Ռուստամ Բադասյանից, իսկ նորմալ պետության նախագահն անմիջապես կդիմեր Սահմանադրական դատարան:

Բայց հաշվի առնելով, որ մենք վաղուց արդեն նորմալ պետությունների շարքում չենք, սպասենք միայն «ռահվիրաների» վնգստոցներին և Հանրապետության նախագահի արդեն վաղուց սովորական դարձած, ոչինչ չասող, լղոզված տեքստերին:

Տիկնայք և պարոնայք, խաղն ավարտված է:

Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառք առաջարկելու մասին օրենք գոյություն չունի:

ՖԲ Գրառում Արսեն Բաբայան Սահմանադրական դատարան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին