f

Անկախ

Ինձ հանեք այդ ՛՛բորշից՛՛.Էդիկ Անդրեասյան.Հրապարակ


Նիկոլ Փաշինյանն էլ հո մարտի 1 չէ՞, որ ասենք՝ բոլորս ենք մեղավոր: Պարոն Մինասյան, այդ հարցում ես Ձեզ հետ համամիտ չեմ և գիտեմ, որ ՀՀԿ-ականներն ինձ հենց դրա համար չեն սիրում: Անձամբ ես մեղավոր չեմ, որ Նիկոլը դարձավ վարչապետ ու էս օրը գցեց բոլորին: Ես Փաշինյանին քննադատել եմ վաղուց: Երբ Համալսարանից դուրս թողեցին, պատկերացրեք՝ ոչ մի դրական բառ չեմ գրել նրա մասին: Նրա խմբագրած թերթը երբեք չեմ կարդացել: Գիտեի, որ Տեր-Պետրոսյանի մոտ է գնում-գալիս: Ինչ-որ պաշտոն էին տվել, հետո էլ բանակից ազատվեց ու սկսեց իր հացը վաստակել որպես սրա-նրա վրա կեղտ բռնող խմբագիր: 10 տարի անց եմ մեկ էլ տեսել Նիկոլին, երբ ԼՏՊ-ն կրկին հայտնվեց մեր հասարակությանը: Դա 2008-ին էր: Հետո մարտի 1 եղավ ու ասացինք՝ բոլորս ենք մեղավոր: 2008-ին էլ ես մեղավոր չէի, ես ընտրել էի իմ թեկնածուին, բայց որ 10 զոհ ունեինք ու բոլորն ասում էին բոլորս ենք մեղավոր, ենթարկվեցի:
Հիշում եք չէ՞, որ Նիկոլ Փաշինյանն ընդհատակում էր: Նրան էլ այնքան համոզեցին, որ բոլորս ենք մեղավոր, մինչև մի օր դուրս եկավ ընդհատակից և կանգնեց դատարանի առաջ: Այդ ժամանակ էլ եմ քննադատել նրան, որովհետև նա իսկապես արդարացում չուներ: Բայց Նիկոլը համաներվեց, որովհետև հաղթեց «բոլորս ենք մեղավոր» վերդիկտն ու պլստացին այնպիսի կարկառուն մետեժնիկներ, ինչպիսիք էին ԼՏՊ-ն, Ալեքսանդր Արզումանյանը, Լևոն Զուրաբյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը և այլք: Նիկոլը նրանց ֆոնին, կարելի է ասել, անմեղ արարած էր: Բայց դա էլ չի խանգարել, որ Նիկոլին քննադատեմ: Հետո, երբ Նիկոլը ՀԱԿ-ի կազմում դարձավ պատգամավոր, ես ՀՀԿ-ին նախազգուշացրեցի՝ տղերք, ձեր գործերը լավ չեն: Ի դեպ, հարգելի ՀՀԿ-ականներ և պարոն Մինասյան, 2018 թվականի «բոռշը» սկսել է եփվել այն ժամանակներից, երբ Սերժ Սարգսյանը նախ երկխոսացրեց ՀԱԿ-ին, և ապա ԱԺ հերթական ընտրություններով բերեց խորհրդարան: Դա Սերժ Սարգսյանի կողմից հանճարեղ քայլ էր, որով նա նախ՝ լռեցրեց ԼՏՊ-ին, իսկ մեկ-երկու տարի անց էլ ՀՀ առաջին նախագահին թողեց խաղից դուրս՝ Նիկոլին հանելով նրա դեմ: Իմ կանգնած տեղից դա այդպես է երևում, իսկ թե ինչ է եղել խորքում՝ կիմանան միայն Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը: Բայց նրանք էլ պարտիզանի պես լռում են այդ մասին:
Փորձեք բացատրել, օրինակ, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը կուսակցություն ստեղծեց, շրխկալով մտավ քաղաքապետարան, իսկ հետո նաև խորհրդարան: Ո՞վ էր նրան հովանավորում Սերժի ստեղծած այսպես կոչված, ավտորիտար ռեժիմի պայմաններում: Միայն թե չասեք՝ Սերժ Սարգսյանը թերթերից էր իմանում Նիկոլ Փաշինյանի հաջողությունների մասին: Ես այդ ժամանակ էլ եմ քննադատել Նիկոլ Փաշինյանին:
Իսկ ինչպես եմ քննադատել նրան հեղափոխության օրերին, թույլ տվեք արդեն չասեմ: Դարձավ վարչապետ՝ քննադատեցի, Հայկին դրեց Երևանի քաղաքապետ՝ էլի քննադատեցի, հոկտեմբերի 2-ին քննադատեցի, դեկտեմբերին քննադատեցի ու մինչև օրս էլ քննադատում եմ: Որ լսող չկա, ո՞վ է մեղավոր, ե՞ս: Չէ, պարոն Մինասյան: Ես չեմ պատրաստվում բոլորի հետ հավասար պատասխանատվություն կրել Նիկոլի համար: Ավելին ասեմ՝ ես բավականին խոշոր ֆինանսական վնաս եմ կրել հենց հեղափոխության օրերին: Նիկոլական մի «Opel», առանց պետհամարանիշերի, հարվածեց իմ մեքենային և փախավ: Նիկոլն ու Օսիպյանը հանգստացրեցին ինձ, թե սարքելը մեզ վրա, բայց հենց դարձան վարչապետ ու ոստիկանապետ, ամեն ինչ մոռացան: Մինչև օրս նրանք ինձ 400 հազար դրամ են պարտք: Համաձայն եմ, Օսիպյանի պարտքը ջրենք, մարդը գործ չունի, դժվար է, բա Նիկոլի պա՞րտքն ինչ անեմ: Սա ի՞նչ բան է, չեմ հասկանում, թող բերի, տա: ՀԴՄ կտրոնն էլ երաշխավորում եմ:
Եվ այս իրավիճակում ես ընդունեմ, որ մեղավո՞ր եմ Նիկոլի համար: Դա լինելու բան չէ: Այնպես որ, պարոն Մինասյան, խնդրում եմ ինձ հանեք ձեր «բոռշի» միջից: Կարծեմ՝ սպիտակ բրինձն էր ժողովուրդը, որ միամիտ միացել էր հեղափոխությանը: Եվ ուրեմն բարի եղեք՝ մի հատիկ բրինձ հանել կաթսայից, որ «ուղտն» իր անճոռնի ոտքերով չտրորի նաև այդ մեկ հատիկ բրինձը:

Էդիկ Անդրեասյան

Միքայել Մինասյան Նիկոլ Փաշինյան հեղափոխություն

«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Ավելին
Ավելին