Համաշխարհային մակարդակով կորոնավիրուսի պանդեմիայի տարածումը արագանում է։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով ՝ վիրուսը «առաջխաղացման համար շատ տեղ ունի»:
«Դաժան իրականությունն այն է, որ համաճարակը նույնիսկ չի մոտեցել ավարտին: Չնայած շատ երկրներ ընդհանուր առաջընթաց են արձանագրել, սակայն համաճարակը արագանում է», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Գեբրեյեսուսի խոսքերը։
Նա նաև հայտարարել է հետազոտությունների ընթացքը գնահատելու և նոր փուլում COVID-19- ին առաջնահերթ լուծում տալու համար փորձագիտական խորհրդակցության անցկացման մասին։
Համաձայն ԱՀԿ-ի վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 9653 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 490 հազար մարդ: