f

Անկախ

Փելոսին կասկածում է, որ Ռուսաստանը Թրամփի դեմ կոմպրոմատ ունի


Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին  կարծում   է, որ նախագահ Դոնալդ Թրամփի  կողմից  Ռուսաստանի «ոչ ճիշտ պահվածքի» անտեսումը պայմանավորված է ամերիկացի  առաջնորդի կողմից ռուսական կողմից  կոմպորմատի  առկայությունով: Այդ  մասին նա հայտարարել է ABC News  հեռուստաալիքին տված հարցազրույցի  շրջանակներում:  Գրում է Gazeta.ru-ն։

«Ես չգիտեմ, թե Ռուսաստանը ինչ ունի նախագահի  դեմ  քաղաքական, անձնական  կամ այլ առումով, բայց նա ցանկանում է անտեսել Ռուսաստանի սխալ պահվածքը», - ասել է Փելոսին:

Նա «լիովին վրդովեցուցիչ»  է  համարել  այն, որ Թրամփը չպատասխանեց Աֆղանստանում «Թալիբան» ծայրահեղական շարժման (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում) հետ Ռուսաստանի կապի վերաբերյալ հետախուզության զելույցներին: Բացի այդ, խոսնակը Թրամփին Ռուսաստանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար «նվեր»  է անվանել:

Ավելի վաղ The New York Times թերթը, վկայակոչելով ամերիկյան հետախուզության իր  աղբյուրին,  գրել էր, որ Ռուսաստանը Թալիբանի գրոհայիններին կոչ է անում հարձակվել Աֆղանստանում միջազգային կոալիցիայի զինվորականների վրա:

Ռուսական կողմը հերքում է այդ տեղեկատվությունը։  «Թալիբան»  շարժումը  ևս  պնդում է, որ հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Աշխարհում ԱՄՆ Նենսի Փելոսի

Այլ հոդվածներ հեղինակից