Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների
կատարումը պրոռեկտորին հանձնարարելը մեկ այլ իրավական ակտով հիմնավորելը ՀՀ
ԿԳՄՍ նախարարության՝ Անձնակազմի կառավարման վարչության աշխատակցի
անփութության հետևանքն է:
Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար նախարարի հանձնարարականով
վարվում է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կհայտնենք
լրացուցիչ:
Ներողություն ենք խնդրում տեխնիկական այս վրիպակի պատճառով լրատվական
դաշտում որոշ անձանց բարձրացրած աղմուկի և շահարկման, ինչպես նաև պատճառված
անհանգստության համար: