Համացանցում Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում նկարահանված տեսանյութ է տարածվել, ուր երևում է մարդկանց բազմություն, որոնք առանց դիմակների և պաշտպանիչ միջոցների են։
Նշվածի կապակցությամբ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։
Այս օրերին ուխտատեղիներ, տեսարժան վայրեր այցելելու և մասսայական միջոցառումներ կազմակերպելու և մասնակցելու վտանգավորության մասին բազմիցս հայտարարել ենք։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում՝ բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով`զերծ մնացեք մասսայական միջոցառումներից, կրեք դիմակ և պահպանեք սոցիալական հեռավորություն։
Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում նկարահանված տեսանյութ է տարածվել. նշանակվել է ծառայողական քննություն
Կարդացեք նաև
- «Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
- Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
- «Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը