Այսօր՝ փետրվարի 6-ին, Ազգային ժողովում ընթանում է արտահերթ նիստը, որի օրակարգում «Իմ քայլը» խմբակցության առաջարկած աղմուկ հանած նախագծերն են:
Օրակարգում ընդգրկված են հետեւյալ 3 հարցերը.
«1.«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (առաջին ընթերցում),
2.«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (երկրորդ ընթերցում),
3.Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծ (առաջին ընթերցում):
Նշենք, որ նախագծերից մեկը նախատեսում է, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելիս անհրաժեշտ չլինի ստանալ ՍԴ-ի համաձայնությունը:
Մյուս նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Սահմանադրության անցումային դրույթներով, ըստ որի մինչեւ 2018-ի ապրիլ ընտրված ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցվում են: