f

Անկախ

Չինաստանի Ուհան նահանգում մնացած ևս 8 ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տարհանվելուց. ՀՀ դեսպանություն


Չինաստանի Ուհան նահանգում մնացած եւս 8  ՀՀ  քաղաքացիները հրաժարվել են տարհանվելուց: Այս մասին հաղորդագրություն է տարածել Չինաստանում ՀՀ դեսպանությունը: Հաղորդագրությունում ասվում է. «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Տեղեկանցնում ենք, որ փետրվարի 6-ի դրությամբ Չինաստանում նոր տիպի կորոնովիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պայմաններում իրականացվել է ՀՀ երկու քաղաքացիների տարհանում (էվակուացիա) ՉԺՀ Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Նույն նահանգում մնացած եւս 8  ՀՀ  քաղաքացիները հրաժարվել են տարհանվելուց՝ տեղում իրենց առավել ապահով զգալու պատճառաբանությամբ։

Օտարերկրյա քաղաքացիները Չինաստանից մեկնելու ցանկության դեպքում օգտվում են գործող կանոնավոր չվերթներից։ Այն ՀՀ քաղաքացիները, որոնք կցանկանան մեկնել Չինաստանից ՌԴ օդային տարածքով, կարող են օգտվել հետեւյալ կանոնավոր չվերթներից. Պեկին-Մոսկվա-Երեւան, Շանհայ-Մոսկվա-Երեւան, Գուանգճոու-Մոսկվա-Երեւան, Հոնգկոնգ-Մոսկվա-Երեւան ուղղություններով (իրականացվում են Aeroflot, Air China, China Eastern եւ այլ ավիաընկերությունների կողմից, ավիատոմսերը առկա են ազատ վաճառքում):

Միաժամանակ դիտարկվում է Հայաստանից հնարավոր կոմերցիոն (վճարովի հիմունքներով) չարթերային չվերթի իրականացման  հնարավորությունը։ Դրա հնարավոր իրականացման պահանջարկի եւ նպատակահարմարության նախնական գնահատման համար, խնդրում ենք ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությանը տեղեկացնել նման չվերթից օգտվելու Ձեր ցանկության մասին՝ նշելով անուն, ազգանուն, գտնվելու վայր։

Տեղեկատվությունը անհրաժեշտ է ուղարկել դեսպանության` [email protected] էլեկտրոնային փոստին մինչեւ փետրվարի 7-ի երեկոյան։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ողջամիտ քանակի ուղեւորներ հավաքվելու պարագայում չվերթը հնարավոր կլինի կազմակերպել, ամենայն հավանականությամբ՝ Պեկինից, ուստի  Ձեզ անհրաժեշտ է հաշվի առնել գտնվելու վայրից Պեկին  ինքնուրույն տեղափոխվելու տարբերակները։

Միեւնույն ժամանակ խնդրում ենք ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ունեն փաստաթղթային խնդիրներ կամ հյուպատոսական աջակցության կարիք, այդ մասին հատուկ նշել դեսպանություն ուղարկվելիք նամակում։

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է հետեւել իրավիճակին, իր իրավասությունների շրջանակներում ցուցաբերել տարաբնույթ իրավական, հյուպատոսական, տեղեկատվական, խորհրդատվական եւ այլ օժանդակություն։

Չինաստան նոր կորոնավիրուս Աշխարհում

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ավելին
Ավելին