Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ինչքան շատ ենք ուրախանում, երբ մեր հայրենակիցն այլ պետությունում հաջողության է հասնում։
Հպարտանում ենք նրանով և ներքին ինչ֊որ մի գիտակցությամբ պատկերացնում, թե որքան զորեղ կարող ենք լինել, երբ ունակ և արժանի հայերին օգնենք դառնալ ավելի ազդեցիկ այլ ազգերի մեջ։
Իսկ եթե նույնն անենք նաև մեր մեջ, վստահ եմ՝ հայերի ստեղծարար էությունն օրինակելի կդառնա բոլոր ազգերի համար։
Հ.Գ.
Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ։
Ի դեպ իր տատիկի մայրը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին կին խորհրդարանականներից մեկը: