Հայաստանում հունիսի 28-ի ժամը 11:00-ի տվյալներով նոր կորոնավիրուսով վարակվելու 736 նոր դեպք է գրանցվել:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 24 645 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը՝ 109 173, վերջին մեկ օրում՝ 2065 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 10 964 պացիենտ, ավելացել է 519-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 13116 անձ, վերջին մեկ օրում՝ 205 անձ:
Ընդհանուր մահացել է 427 պացիենտ (ավելացել է 6-ով):
Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 139 է: