f

Անկախ

Կրկին Բուքիքիոյի նամակի մասին կամ ո՞ւմ է ուղղված կոչը


Իշխանական ԶԼՄ-ները մեղմելու համար Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակի արդյունքում ստեղծված անհարմար իրավիճակը փորձում են իրենց ցանկության համաձայն մեկնաբանել այն: Ուշադրության կենտրոնում Բուքիքիոյի նամակի վերջին պարբերությունն է, որտեղ կոչ է արվում հարգել Սահմանադրությունը: Իշխանական ԶԼՄ-ների մեկնաբանությամբ նախադասությունն ուղղված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:

Իհարկե այն հարցին, թե իրապես ո՞ւմ է ուղղված այդ կոչը միայն կարող է պատասխանել նամակի հեղինակը, այդուհանդերձ դժվար չէ նամակի ձևակերպումից ու տողատակերից հասկանալ թե ով է այդ կոչի իսկական հասցեատերը:

Նախ հիշենք, որ Սահմանադրության մեջ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց ժամեր անց հղված նամակում Բուքիքիոն Հրայր Թովմասյանին դիմել է, որպես «հարգելի նախագահ» պարզապես հաստատելով սահմանադրական փոփոխությունների իրավական առումով անընդունելի լինելը: Ինչպե՞ս կարելի է եզրակացնել, որ Բուքիքիոն Հրայր Թովմասյանին կոչ է անում հարգել սահմանադրական այն փոփոխությունները, որն ինքը դա չի հաստատում:

Միևնույն ժամանակ նամակի երկրորդ բաժնում Բուքիքիոն ցավ է հայտնում առ այն, որ սահմանադրական փոփոխությունների ընթացքում իրենց տված խորհուրդները նկատի չեն առնվել: Կրկին հարց է ծագում ի՞նչ տրամաբանությամբ կարելի է հավակնել, որ Բուքիքիոն ՀՀ ՍԴ նախագահին կոչ է անում հարգել սահմանադրական այն փոփոխությունները, որոնք իրականացվել են իր ղեկավարած կառույցի տված խորհուրդներին հակառակ:

Եվ ի վերջո, ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխությունների գործընթացում ո՞վ է շրջանցել Սահմանադրության հստակ պահանջները, իշխանությունները, թե՝ Հրայր Թովմասյանը:

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում Վենետիկի հանձնաժողով Ջիանի Բուքիքիո Հրայր Թովմասյան

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին