f

Անկախ

«Գույքահարկի բարձրացումը տխուր հետևանք է ունենալու նաև բիզնեսի համար». Արմեն Գեւորգյան


Գույքահարկի շուրջ վերջին զարգացումները ես կանխատեսել էի դեռևս մեկ տարի առաջ, երբ ես թերևս միակն էի, որը բարձրաձայնում էր հնարավոր հետևանքների մասին։ Այս մասին իր հոդվածում գրել  է  ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

«Հանրային լայն քննարկումը, որը պետք է սկսվեր դեռևս այն ժամանակ, մեկնարկել է այսօր, երբ միայն մեկ քայլ՝ նախագահի ստորագրությունն է մնացել մինչև այս՝ խիստ ռիսկային օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը։ Նման հարցերում հանրությունը երբեմն ցուցաբերում է ուշացած արձագանք, սակայն փորձագիտական շրջանակների համար ցանկացած նման հարցի շուրջ մասնագիտական քննարկումը համարում եմ խիստ կարևոր։ Այժմ ցանկանում եմ համառոտ ամբողջացնել հիմնական կետերը․

1․ Համառորեն տիրաժավորվում է տեսակետը, թե եթե չընդունվի գույքահարկի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունը, ապա ստիպված ենք լինելու վճարել ավելի շատ, քանի որ անցյալ տարի ընդունվել է օրենք՝ անշարժ գույքի կադաստրային արժեքը շուկայականին մոտեցնելու մասին։

Հաշվի առնելով, որ նոր դրույքաչափերի մասին օրենքն ընդունվել է արտակարգ դրության պայմաններում՝ առանց հանրային լայն քննարկման, առավել ևս՝ հաշվի առնելով մոտալուտ տնտեսական ճգնաժամի գործոնը՝ կարելի էր հետաձգել այս բարեփոխումների մեկնարկը և սպասել ավելի բարենպաստ պայմանների։ Սակայն այսօր, ըստ որոշ տնտեսագետների, ստացվում է, որ մենք պետք է նույնիսկ շնորհակալություն հայտնենք կառավարությանը, որ նրանք ավելի դանդաղ տեմպերով են սկսելու բարձրացնել բնակչության համար այս ուղիղ հարկատեսակը։ Դեռևս անցյալ տարվա մայիս-հունիս ամիսներին ես ասում էի, որ չի կարելի սկսել այս նախաձեռնությունը։ Ինձ հակառակվում էին, թե՝ օրենքով անշարժ գույքի արժեքի հաշվարկման նոր մեթոդիկայի սահմանումը չի բերի գույքահարկի բարձրացման։ Թե ինչ ստացվեց արդյունքում՝ տեսնում ենք բոլորս։

2․ Ես միշտ պնդում էի, որ փորձը՝ փոխհատուցել համահարթ եկամտահարկի ներդրմամբ առաջացող կորուստները գույքահարկի բարձրացման միջոցով, իրական չէ, ուտոպիստական գաղափար է։ Բացի այդ, դա նաև անարդար է․ եկամտահարկի նոր դրույքաչափերը զգալի նշանակություն ունեցան բարձր աշխատավարձ, օրինակ՝ մեկ միլիոն դրամ և ավելի ստացողների համար։ Այդ մարդիկ այժմ առանց դժվարության, խնայված գումարներով կարող են վճարել բարձր գույքահարկը։ Իսկ ահա բնակչության այն մեծ հատվածը, որը ստանում է 200-250 հազար դրամ աշխատավարձ, եկամտահարկի նոր օրենքից իրական փոփոխություն չի զգացել, իսկ ահա գույքահարկի բարձրացումից հստակ կորուստներ է ունենալու։ Սա վերաբերում է նաև թոշակառուներին, որոնք ապրում են մայրաքաղաքի թանկ թաղամասերում։

Չենք կարող մոռանալ մարդկանց մասին, որոնք հանգամանքների բերումով են դարձել քաղաքների առավել թանկ տարածքներում անշարժ գույքի սեփականատեր (ժառանգություն, խորհրդային ժամանակներից բաժին հասած սեփականություն)․ նրանք մի քանիսը չեն, այլ տասնյակ հազարավոր մարդիկ են, որոնց թվում՝ բժիշկներ, մանկավարժներ, արվեստի գործիչներ և այլն։

Նրանք բոլորը հայտնվում են հարկադիր ընտրության առաջ՝ շարունակել ապրել իրենց պատկանող տանը, կամ վաճառել և տեղափոխվել։ Սոցիալական այլ խմբեր ևս այս հարցում պետք է ուշադրության արժանանան, մասնավորապես՝ սփյուռքի մեր հայրենակիցներն ու հիպոթեկային վարկով տուն ձեռք բերած անձինք։ Այս մարդիկ ևս հայտնվում են պետության կողմից պարտադրված անորոշության մեջ, երբ պետությունը, շրջանցելով նրանց շահերն ու տարիների կտրվածքով կատարած պլանավորումը, հանկարծ փոխում է խաղի կանոններն ու պարտադրում բոլորովին այլ հաշվարկ։

3․ Այս ամենից զատ՝ եկամտահարկի նոր՝ համահարթ դրույքաչափը դեռ պատրաստվում են որպես արդարացում օգտագործել կառավարության մի շարք այլ նախաձեռնությունների համար ևս։ Մեկն արդեն մեկնարկել է և շուտով կսկսի գործել՝ կենսաթոշակային ռեֆորմը և պարտադիր վճարումները։ Երկրորդը գույքահարկի այս նոր դրույքաչափերն են։ Բացի այդ, կարծես թե արդեն քննարկվում է պարտադիր բժշկական հարկի գաղափարը՝ աշխատող քաղաքացիների համար՝ պարտադիր բժշկական ապահովագրության ռեֆորմի շրջանակներում։ Արդյունքում՝ այն ամենը, ինչը հնարավոր էր խնայել եկամտահարկի հաշվին, այս կամ այն ձևով պետք է լինելու վերադարձնել պետությանը, եթե ոչ՝ ավելին։

4․ Բոլորին հիմա հուզում է բնակարանների և առանձնատների խնդիրը։ Հարգելի գործընկերներ, հավատացեք, որ գույքահարկի բարձրացման այս նախաձեռնությունն ունենալու է տխուր հետևանք բիզնեսի համար։ Մեր գործարարներն այս պահին չեն հասցրել ամբողջությամբ գիտակցել հնարավոր լրացուցիչ ֆինանսական բեռը իրենց բիզնեսի վրա։

5․ Սխալ տեղում եք փնտրում բյուջեի համար լրացուցիչ գումարները։ Ընթացիկ արձագանքը ընդամենը էմոցիաներ են, այն էլ՝ դեռևս նախագահի կողմից չստորագրված օրենքի շուրջ։ Պատկերացրեք, թե ինչ հանրային արձագանք է լինելու այն պահին, երբ քաղաքացիները կստանան վճարման ենթակա հաշիվները։ Կյանքը ցույց է տալիս, որ բնակչության մեծամասնության մոտ լինում է ուշացած արձագանք նման նախաձեռնություններին։ Հարգելի գործընկերներ, տնտեսության և երկրի համար խնդրահարույց հեռանկարի տեսանկյունից չի կարելի նման բան անել։ Այս նախաձեռնությունն այս տեսքով կարող է օգտագործվել թերևս միայն որպես լծակ՝ անբարեխիղճ սեփականատերերի և կառուցապատողների դեմ»։

Արմեն Գևորգյան տնտեսություն գույքահարկի թանկացում

Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Ավելին
Ավելին