Իսկ հիմա շատ ուշադիր։
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը` գտնվելով Արցախում հանդիպել է ԱՀ Նախագահի հետ։ Հանդիպումից հետո տեղադրվել է հետևայլ նյութը, որը քիչ անց ջնջվել է։
Իսկ հիմա հարց. Նիկո՞լն ա ասել, որ գնաս ու ձեր պարտվողական առաջարկը հնչեցնես։ Գաղտնիք չէ, որ ՀՀ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը բազմիցս Արցախում ներքին լսարանի համար հնչեցրել է ականջահաճո թեզեր և ակնհայտ է, որ իրեն դժվար է լինելու հնչեցնել այն թեզն, որի համար իրեն բերել են իշխանության։
Հենց սա է պատճառը, որ նա Արցախ է ուղարկում բանագնաց, ում վրա էլ դնում է այդ թեզը հնչեցնելու պարտականությունը։
Ինչպես և կանխատեսում էի, պրոցեսները արագանում են....
ԽՄԲԱԳՐՎԱԾ
Կայքի խմբագրությունը հեռացրել է նյութը ու պնդում է, որ տրվել է ֆեյք նյուզի խաբկանքին... Ես դրան չեմ հավատում։ Թող Արման Բաբաջանյանը անձնապես հերքի սա։