f

Անկախ

Համավարակի գերեվարած տնտեսությունը


Վերջին տասնօրյակում համաշխարհային տնտեսական մամուլը քափուքրտինք կտրած տնտեսական կանխատեսումներ էր հրապարակում: Բոլորը փորձում էին սեփական կանխատեսումներ հրապարակել Արժույթի միջազգային հիմնադրամից առաջ: ԱՄՀ-ն նախորդ կանխատեսումը հրապարակել էր ապրիլի 14-ին: Այնտեղ ասվում էր, որ սկսված կրճատում-ռեցեսիան ամենախորն է Մեծ ճգնաժամից (1929-39թթ․) հետո: Ենթադրվում էր, որ աշխարհի քանակով 157 երկրում տնտեսական անկում կարձանագրվի: Համաշխարհային տնտեսության անկումը այն ժամանակ գնահատվում էր 3 տոկոս:

Հունիսի 24-ին հրապարակված կանխատեսումն ավելի խոր ռեցեսիա է ենթադրում` 4.9 տոկոս: Միանգամից ասենք, որ տնտեսական հեղինակավոր պարբերականների կանխատեսումները լայն իմաստով համընկան ԱՄՀ գնահատականների հետ: Ռեցեսիայից հետո 2021-ին տնտեսության վերականգնումը, ըստ նոր կանխատեսման, ավելի դանդաղ կընթանա և առնվազն 0.4 տոկոսով պակաս կլինի (կկազմի 5.4 տոկոս), քան ենթադրվում էր: Աշխարհի խոշոր տնտեսություններից ամենամեծ անկումը կարձանագրի ԵՄ-ն` 10.2 տոկոս (նախորդ հաշվարկի համեմատ ավելացել է 2.7 տոկոսային կետ):

ԵՄ անդամ երկրները, ըստ կանխատեսման, կրճատման տարբեր ծավալներ կունենան: Խոշորներից «ամենահաջողակը» Գերմանիան է` տնտեսությունը կկրճատվի 7.8 տոկոսով: Ամենախոր ռեցեսիան կարձանագրվի Իտալիայում և Իսպանիայում՝ 12.8-ական տոկոսՖրանսիայի ցուցանիշը մի փոքր մեղմ է` 12.5 տոկոս: Մեծ Բրիտանական տնտեսության կրճատումը, ըստ ԱՄՀ-ի կազմելու է 10.2 տոկոսԱՄՆ-ի համար կանխատեսվում է 8 տոկոսանոց անկում, Կանադայի համար` 8.7: Հարավային Ամերիկայի ընդհանուր անկումը կանխատեսվում է 9.4 տոկոս:

Ընդգծենք` ԱՄՀ կանխատեսման մեջ նշվում է ընդհամենը մեկ երկիր, որի տնտեսությունը չի կրճատվելու: Ավելին, համեստ` մեկ տոկոսի չափով աճ է արձանագրելու: Խոսքը Չինաստանի մասին է: Մեր հարազատ Մերձավոր արևելյան և Կենտրոնական Ասիայի երկրների ռեցեսիայի միացյալ ցուցանիշ հաշվարկված է 4.7 տոկոս (2021թ․ համար կանխատեսվում է 3.3 տոկոսանոց աճ): Ցավոք, ԱՄՀ կայքում ավելի մանրամասներ չգտանք (առայժմ): Պարզապես հիշեցնենք, որ նախորդ` ապրիլյան կանխատեսման համաձայն մեր տնտեսական անկումը ենթադրվում էր 1.5 տոկոս, Ադրբեջանինը` 2.2 տոկոս, իսկ Վրաստանինը՝ 4: Այդ հրապարակումները պաշտոնական տարբեր արձագանքներ գտան: Մեր իշխանությունները հպարտացան, որ ամենացածր ռեցեսիան մեզ է «բաժին հասել»: Չնայած այն փաստին, որ մեր` հայաստանյան փորձագիտական տվյալներով, տնտեսության անկումը անհամեմատ ավելի մեծ է լինելու: Օրինակ, Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի կարծիքով՝ ճգնաժամի արդյունքում այս տարի ՀՆԱ-ի մինչև 15 տոկոսանոց անկում կարող է գրանցվել:

ԱՄՀ փորձագետների կարծիքի մեկ համընկման մասին էլ կարելի է արձանագրել: Ըստ նրանց՝ համավարակի հաղթահարումից հետո էլ առևտուրը երկար ժամանակ չի վերադառնա նախկին ցուցանիշներին: Մեր պաշտոնական վիճակագրությունը դա հաստատում է՝ առևտուրը մեր ներքին շուկայում 2020թ․ հունվար-մայիսին կրճատվել է 10.8 տոկոսով: Ադրբեջանական իշխանությունները ԱՄՀ-ի գնահատականը, ժողովրդական բառուբանով ասած, «չուզողություն» գնահատեցին: Վրաց պարագան տրամագծորեն հակառակն էր: Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ «ցավոք, տնտեսական անկումն իրենց հաշվարկով ավելի մեծ է լինելու, քան ենթադրել են ԱՄՀ մասնագետները և կազմելու է 5 տոկոս»: Իմաստ ունի նաև ուշադրություն դարձնել այս թվին՝ Ռուսաստանի համար կանխատեսվել է 6.6 տոկոսանոց անկում (ապրիլյան փաստաթղթում այս թիվը պակաս էր` 5.5 տոկոս): ԱՄՀ կանխատեսումը որոշակի իմաստով համընկավ Ռուսաստանի ԿԲ նախագահի գնահատականի հետ, որ իրենց տնտեսությունը եվրոպականից պակաս է տուժելու (հիշեցնենք, որ տրանսֆերների հիմնական ծավալը մեր երկիր փոխանցվում է հենց Ռուսաստանից):

Սպասենք ԱՄՀ զեկույցի ամբողջական տարբերակի հրապարակմանը, ուր կգտնենք մեր ու մեր տարածաշրջանի համար արված կանխատեսումների հասցեական տվյալները:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Արա Գալոյան տնտեսություն նոր կորոնավիրուս

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին