f

Անկախ

Սահմանադրական նորմերի գերակայությունը և իրավական նորմերի կիրառման աստիճանակարգությունը չպետք է շփոթել


«2020 թ․ հունիսի 22-ին «սահմանադրական փոփոխությունների» «ուժի մեջ մտնելուց հետո» վարչապետը շտապեց հայտարարել, որ «այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն․․․Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը և առաջնորդվել ըստ այդմ»։

Քանի որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, թվում է, թե պատասխանը շատ պարզ է՝ դատավորների լիազորությունները պետք է Սահմանադրության ուժով միանգամից դադարեն։ Սակայն դա այդպես չէ այն պարզ պատճառով, որ Սահմանադրությունից բացի իրավական համակարգում կան նաև այլ նորմատիվ իրավական ակտերի տեսակներ՝ օրենքներ, ենթաօրենսդրական իրավական ակտեր, որոնք մի կողմից կոնկրետացնում են Սահմանադրության դրույթները, իսկ մյուս կողմից՝ սահմանում այլ ինքնուրույն նորմեր, որոնք անմիջականորեն կապված չեն Սահմանադրության դրույթների հետ», այս մասին, ըստ Tert.am-ի իրենց համատեղ հոդվածում գրել են Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ Վարդան Պողոսյանը և իրավական գիտությունների թեկնածու, դոցենտ Նորա Սարգսյանը:

 

 

Ըստ իրավաբանների՝ Սահմանադրությունից ցածր աստիճանի վրա գտնվող նորմերի գոյությունը պարզապես անիմաստ կդառնար, եթե յուրաքանչյուր իրավակիրառ իրավունք ունենար որոշելու, որ ինքը կաշկանդված չէ դրանցով և միանգամից դիմեր իր կարծիքով կիրառման ենթակա Սահմանադրության նորմին՝ այդ նորմին տալով իր սեփական մեկնաբանությունը.

«Ուստի, միմյանց հետ չպետք է շփոթել սահմանադրական նորմերի գերակայությունը և իրավական նորմերի կիրառման աստիճանակարգությունը, այսինքն՝ թե իրավական նորմերը ինչ հերթականությամբ պետք է կիրառվեն։ Սահմանադրական նորմերի գերակայությունը նշանակում է, որ իրավական նորմերի համակարգում Սահմանադրության նորմերն ունեն բարձրագույն իրավաբանական ուժ, այսինքն՝ Սահմանադրությունից ավելի ցածր մակարդակում գտնվող բոլոր նորմերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը (Սահմանադրության 5-րդ հոդված, մաս 1 և 2):

Այլ կերպ ասած, Սահմանադրության գերակայությունն ընդամենը կոլիզիաները լուծող նորմ է, որը պահանջում է, որ Սահմանադրության և այլ նորմերի միջև հակասության պարագայում իրավասու մարմինը հայտնաբերի և վերացնի այն։ Սակայն դա չի նշանակում, որ ցանկացած մարմին իրավասու է լուծել այդ հակասությունը՝ անմիջապես դիմելով Սահմանադրության նորմին։

Պարզ ասած, Սահմանադրության գերակայությունը նշանակում է, որ եթե իրավական նորմերի կառուցվածքը պատկերացնենք բուրգի տեսքով, ապա դրա գագաթին գտնվում է Սահմանադրությունը, ապա օրենքները, իսկ հետո՝ ենթաօրենսդրական ակտերը (օրինակ՝ կառավարության որոշում)։ Մինչդեռ, իրավական նորմերը կիրառելիս գործում է ճիշտ հակառակ աստիճանակարգությունը․ ցածրից դեպի բարձր»։

Ըստ Վարդան Պողոսյանի եւ Նորա Սարգսյանի՝ առաջին հայացքից, կարող է տպավորություն ստեղծվել, թե Սահմանադրությունն այս պարագայում արժեզրկվում է և հարց կարող է առաջանալ, թե ինչպես կարելի է ընդհանարապես խոսել Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժի մասին. 

«Սակայն, իրավական նորմերի՝ ցածրից դեպի բարձր կիրառման սկզբունքը բխում է ավելի կոնկրետ և մանրամասն ձևակերպված օրենքի  պարտադիրությունից։ Հակառակ պարագայում, որոշում ընդունող իրավակիրառը կկարողանար հեշտորեն և հայեցողականորեն յուրաքանչյուր առանձին դեպքում «մի կողմ» դնել օրենքը և միանգամից դիմել, որպես կանոն ավելի ընդհանուր ձևակերպում ունեցող սահմանադրական նորմին։ Նման կերպ Սահմանադրությունն անմիջականորեն կիրառելը լի է մեծ վտանգներով, քանի որ դատարանները և վարչական մարմինները նույնական իրավիճակներում հնարավորություն կունենան տալ օրենքի նորմերի տարաբնույթ մեկնաբանություն, որն էլ իր հերթին կառաջացնի օրենքի առջև հավասարության սկզբունքի խախտման ռիսկեր։

Որդեգրելով սահմանադրական վերահսկողության կենտրոնացված մոդելը, Հայաստանի Հանրապետությունում տարանջատվում են «մեկնաբանման իրավասությունը» և «անվավեր ճանաչելու իրավասությունը»։ Եթե առաջինը վերապահված է բոլոր իրավակիրառներին, երկրորդը՝ միայն Սահմանադրական դատարանին: Ուստի նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության հարցում կասկած ունենալու պարագայում Սահմանադրական դատարան դիմելը սահմանված է որպես պարտականություն անգամ բոլոր այլ դատարանների պարագայում (Սահմանադրություն, հոդված 169, մաս 4): Նման մոդելն ուղղված է ապահովելու սահմանադրական վերահսկողության միասնականությունը, օրենքի առաջ ընդհանուր հավասարության երաշխավորումը»։

Անդրադառնալով «սահմանադրական փոփոխություններին», իրավաբաններն  արձանագրել են, որ կոնկրետ իրավիճակում գործ ունենք մի կողմից՝ Սահմանադրության «փոփոխված» 213-րդ հոդվածի և մյուս կողմից՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի հետո, որոնք նախատեսում են ուղղակիորեն միմյանց հակասող կարգավորումներ.

««Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն  Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է  Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով: Միաժամանակ, Սահմանադրության 164-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակին վերաբերող մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

Այսինքն, Սահմանադրությունը ելնում է նրանից, որ նշված հարցերի կարգավորումը միայն սահմանադրական մակարդակով չի կարող կատարվել, այլ մատնանշում է կոնկրետ օրենք՝ Սահմանադրական դատարանի մասին և դրան վերապահում է սահմանադրական օրենքի բարձր կարգավիճակ (ընդունվում և փոփոխվում է պատգամավորների ձայների ընդհանուր թվի 3/5-րդով)։

«Փոփոխված» Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը դադարում է»:

Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն մինչև 2015 թ․ փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թ․ փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Բացի այդ, որոշակի տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել «փոփոխված»  սահմանադրական նորմի ձևակերպումը առ այն, թե ինչ է նշանակում «ընդհանուր տևողությամբ» ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած» հասկացությունը և ում վրա է այն տարածվում։

Քանի որ առկա են երկու միմյանց ուղղակիորեն հակասող վավեր իրավական ակտեր, անկախ հնչող մեկնաբանությունների ճիշտ կամ սխալ լինելուց, առանցքային հարցն այն է, թե ո՞ր մարմինն է իրավասու տալու վերջնական մեկնաբանությունը, որպեսզի որոշվի, թե որ նորմն է տվյալ պարագայում ենթակա կիրառման»։

Վարդան Պողոսյանի եւ Նորա Սարգսյանի պնդմամբ՝ բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ակտի՝ Սահմանադրության գերակայությունը բավարար չէ, որ դրան հակասող նորմը դուրս մղվի իրավական համակարգից և չկիրառվի, քանի որ իրավական նորմերի կիրառման ժամանակ առաջնություն ունի ավելի ցածր մակարդակի նորմը, տվյալ պարագայում՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը.

«Հարկ է նաև նկատել, որ Սահմանադրության գերակայությունը պայմանավորված չէ ամբողջ Սահմանադրության նորմերի անմիջական գործողության ամրագրումից։ 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասը, ի տարբերություն Սահմանադրության 1995 թ․ տեքստի և դրա 2005 թ. խմբագրության, հրաժարվել է Սահմանադրության անմիջական գործողության համընդհանուր ամրագրումից՝ անմիջական գործողությունը պահպանվելով միայն մարդու հիմնական իրավունքների և ազատությունների մասով (hոդված 3, մաս 3):

Ամբողջ Սահմանադրության անմիջական գործողության իրավական ամրագրումը խորթ է նաև արևմտաեվրոպական սահմանադրական իրավունքին։ Նման ճանապարհով են գնացել միայն որոշ հետխորհրդային և հետսոցիալիստական երկրներ։ Սոցիալիզմի տարիներին սահմանադրությունը դիտարկվում էր առավելապես քաղաքական-գաղափարախոսական փաստաթուղթ, իսկ դրա նորմերը առավելապես ծրագրային դրույթներ կամ ընդհանուր ուղենիշներ էին: Նման անցյալի համատեքստում Սահմանադրության բոլոր նորմերի «անմիջական գործողության» սահմանադրական ամրագրումը հետսոցիալիստական երկրներում ոչ այլ ինչ էր, քան Սահմանադրության նորմատիվ-իրավաբանական ուժը ընդգծելուն, սահմանադրական նորմերի չկիրառման ավանդույթների հաղթահարմանն ուղղված քայլ։

Սահմանադրության «անմիջական գործողություն» եզրույթը իմաստալից է կիրառել բացառապես հիմնական իրավունքների պարագայում: Հիմնական իրավունքների անմիջական գործողությունը նշանակում է, որ հիմնական իրավունքը իրավապահանջի տեսքով արդեն իսկ գործում է, այլ ոչ թե՝ նոր միայն պետք է ստեղծվեն օրենքի միջոցով: Դրա վառ օրինակն է Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարբերակումը: Հիմնական իրավունքներից զատ, Սահմանադրության մյուս նորմերի գործողությունը չի տարբերվում իրավական նորմի սովորական գործողությունից», նշել են իրավաբանները եւ հետգրություն թողել.

։«Հ․Գ․ Սահմանադրության անմիջական գործողության և կիրառման վերաբերյալ հեղինակների տեսակետները ներկայացվել են դեռևս 2019 թ․ դեկտեմբերին կայացած ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորա-դասախոսական կազմի հերթական տարեկան գիտաժողովում: Հոդվածի ամբողջական տարբերակը գտնվում է հրապարակման փուլում»:

Վարդան Պողոսյան Նորա Սարգսյան Սահմանադրական դատարան Սահմանադրություն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ղարաբաղցիք որ նյուխ ու ստրատեգիական մտածելակերպ ունենան Աղդամի մզկիթը կդարձնեն եկեղեցի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ
Դուք անվտանգությունն ամրացնելու փոխարեն, քայլ առ քայլ վտանգում եք երկիրը
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է․ Արծրուն Պեպանյան
ԱԱԾ-ն նախաձեռնել է քաղաքական պատվերի իրականացում ԲՀԿ ակտիվիստների դեմ
Դավիթ Տոնոյանն ընդունել է Անի Ապրահամյանին
«Սորոսի» կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ․ Ազիզ Թամոյան
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, թա՛րգ տվեք այս ցինիկ կրկեսին․ Արման Աբովյան
Բրուքլին Բեքհեմը միլիարդատիրոջ դստեր հետ է  ամուսնանում
«Մեռնելուս վերջին շնչին անգամ հետքայլ չեմ անելու». Նաիրա Զոհրաբյան
Որակյալ դիլետանտները և իրենց աշխատավարձ-պարգևավճարները
Կոչ եմ անում ու խնդրում եմ, բոլոր իմ գործընկերներին, անկախ իրենց զբաղվածությունից ու փորձառությունից, մասնակցել այս գործընթացին
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 560 հազարը
Պետական գործիչն ու բախտախնդիրը
Ոստիկանը մե՞րն է. կա՛մ Փաշինյանն է լեգիտիմ, կա՛մ Հայաստանը
Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ
«Հայրենիք-ի գրասենյակում կայացել է Արցախյան հակամարտության վերաբերյալ փակ քննարկում
Ամեն տեսակի ստորություն եւ վատմամայիբալություն անելիս հղում են անում պարետի բարձր անվանը. իմքայլական նախկին պատգամավոր
Երկրպագողներ և ատողներ. Ավետիք Իշխանյան
Արցախում երկարաձգվել է արտակարգ իրավիճակի ժամկետը
Ո՞ւմ ու ի՞նչ շահերի է ծառայելու Հայաստանի միակ ստորգետնյա ենթակառուցվածք ունեցող ու ռազմավարական նշանակության օբյեկտը․ Դ․ Խաժակյան
Սրանք ամեն ազգայինից ընկնում են ցնցումների, կոնվուլսիաների, դողէրոցքի մեջ․ Արմեն Աշոտյան
Իրավիճակը շփման գոտում
Ո՞ւր է Երևանի քաղաքապետը. ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե
Ավելին
Ավելին