Գերմանական Բունդեսլիգայի 2019-2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին Տիմո Վերները («ՌԲ Լայպցիգ»), Կայ Հավերցը («Բայեր»), Ամին Արիտը («Շալկե»), Սերժ Գնաբրին («Բավարիա»), Ջեյդոն Սանչոն («ԲորուսիաԴորտմունդ») և Էրլինգ Հոլանդը («Բորուսիա Դորտմունդ»):
Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 30 խաղի` դարձել 33 գոլի հեղինակ: