Իսպանական «Ալմերիան» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Գուտիին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբի ղեկավարությունը որոշումն ընդունել է «Ալկորկոնից» կրած 0։1 հաշվով պարտությունից հետո։
Լա Լիգա-2-ի առաջնության 35 տուրից հետո «Ալմերիան» 56 միավորով երրորդ տեղում է և Լա Լիգայի ուղեգիր պարգևող երկրորդ տեղից («Սարագոսա») հետ է 5 միավոր։
Գուտին «Ալմերիան» գլխավորել էր 2019թ․ նոյեմբերին։ Դրանից առաջ նա Մադրիդի «Ռեալի» մինչեւ 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչն էր։