f

Անկախ

Մենք կանգնած ենք պետականության կորստի առջև. Տիգրան Աթանեսյան


Ի պատասխան «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» ծրագրի այն հարցին, թե ինչու այդքան արագորեն ԱԺ-ն ընդունեց սահմանադրական փոփոխությունները, փաստաբան Տիգրան Աթանեսյանը պատասխանել է.

- Ունենք սահմանադրական հեղաշրջում: Բնականաբար, եթե հեղաշրջում է,  պետք է անես արագ: Բայց ինչպես միշտ, երբ անում են արագ, ստացվում է վատ: Հեղաշրջում անելու համար էլ է մի քիչ խելք պետք, քանի որ նորմը թողել են ուժի մեջ, այնպես որ այս պահին դա անիմաստ է: Իսկ իմաստը Քոչարյանի գործն էր, և այդ մարդիկ կարող են քննել Քոչարյանի գործը:

Տակը մնացել է ծաղրը և դառը հումորը: Տեղի է ունեցել մեծ խաբեություն: Մենք կանգնած ենք պետականության կորստի առջև, մի քանի օր առաջ քանդեցինք պետության հիմքը: Ասում եմ՝ մենք, որովհետև բոլորս այս երկրի քաղաքացիներ ենք: Բացեիբաց, բաց ճակատով, խարդախի աչքերով նայելով բոլորին՝ տապալել սահմանադրական կարգը և ասել, որ սա է պետք երջանկության համար, սա բերում է պետականության կորստի: Վաղը ոչ ոք չի պաշտպանլու այն երկրին, որտեղ ծաղրում են ամեն ինչ, որտեղ ոտնահարում են սրբության սրբոցը:

Սահմանադրագետ Գոհար Մելոյանն էլ հավելել է.

- Ես ևս պետք է փաստեմ, որ հունիսի 22-ին երկրում տեղի ունեցավ սահմանադրական հեղաշրջում, իշխող ուժը հասավ իր բաղձալի նպատակին՝ երկրում ստեղծելով սահմանադրական ճգնաժամ:

Անհասկանի շտապողականությամբ, երբ իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, երբ ունենք հարյուրավոր մահեր, 60-րդական հարցն օրակարգ բերվեց և օրը ցերեկով սևով սպիտակին գրելով ՝սահմանադրության դրույթներ խախտվեցին: Առաջին և երկրորդ ընթերցմամբ բարձրագույն օրենք խախտվեց: Արագությունն այնքան մեծ էր, որ այդ ամենն ուղեկցվեց բացառիկ փնթիությամբ: Ունենալու ենք ավելի վատթար կազուսային իրավիճակ: Հանրաքվեով ուզում էին պատասխանատվությունը ժողովրդի վրա գցել, բայց այս օրենքով ամբողջ պատասխանատվությունը մնաց իշխող ուժի վրա: Եթե մինչև այս քննադատում էինք, որ իշխող ուժի քայլերը սպառնում են իրավական անվտանգությանը, ապա այժմ արդեն իրավական պետությանը:

 

Տիգրան Աթանեսյան Գոհար Մելոյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին