f

Անկախ

Նիկոլը լիքը քարոզչական խաղաքարտեր է տվել Ալիևի ձեռքը, բայց այս դեպքում դրանց մասին հիշատակելը սխալ է


Էն որ թևաթափ ես լինում, այ էդ պահն ա մոտս։

Փաստորեն նեդոումոկ Իլհամ Ալիևն այնքան կա, որ կարողանում ա Սերժ Սարգսյանին ու Նիկոլին ստիպել, որ իր հրահանգով իրար խփեն։

Ինչ ասեմ... Լավ ուրախացել են այսօր թուրքերը։

* * *

Սերժ Սարգսյանի արձագանքն ինձ համար անհասկանալի էր ու անսպասելի (վատ իմաստով)։ Հասկանում եմ, որ Նիկոլը լիքը քարոզչական խաղաքարտեր է տվել Ալիևի ձեռքը, բայց այս դեպքում դրանց մասին հիշատակելը սխալ է։

Անսպասելի էր (լավ իմաստով) Մակունցի ու Ռուբինյանցի արձագանքները, որոնց գլխավոր ուղերձը սա էր. «Ալիև, շաշոլդ քաշի»։ Ռուբինյանցը ՍՍ-ին էլ անդրադարձավ, բայց առանց գծեր անցնելու։ Դատելով այն բանից, թե ինչ լակոնիկ ու հստակ տեքստեր էին, կարելի է ենթադրել, որ ԱԳՆ-ում էին գրել։

Ուրախացա։ Մտքումս ասացի. «Փաստորեն, գոնե արտաքին ճակատում երբեմն-երբեմն սթափվում են, էմոցիոնալ, խակ քայլերի չեն դիմում»։

Այս հարցում ո՛չ ՍՍ կողմից եմ, ո՛չ էլ ՔՊ-ի։ Ես Հայաստան պետության կողմից եմ և անկեղծ ասում եմ. այդ պահին իշխանական պատգամավորները ճիշտ խաղացին, իսկ Սերժ Սարգսյանը, ոչ։

Նիկոլը լուռ էր, ինչը տվյալ դեպքում ճիշտ տակտիկա էր։ Սեփական երկրից հարյուրավոր միլիարդներ թալանած Ալիևը տվյալ դեպքում ընդհանրապես ձայնի իրավունք չունի։ Չկա ինքն այդքան, որ իրեն Նիկոլը պատասխաներ այս թեմայով։ Պատգամավորների մակարդակով պատասխանելն այս դեպքում լրիվ ճիշտ էր։

* * *

Սույն «բազարն» այսքանով կարող էր ավարտվել ու Իլհամի կրակոցը մեծ հաշվով էլի «холостой» կլիներ։

Բայց, ցավոք, «գիժ թագավորի» գործոնը հաշվի չէի առել։ Կամ դեղերը ժամանակին չէին հասցրել, կամ իր ոչ բարով բարձրախոս Մանեն է կողքից շիրա տվել, թե շեֆ ջան, տենց ոնց կլինի, բա քեզ ասին «жёлтый земляной червь», կամ գուցե լիալուսին է մոտենում, չգիտեմ...

Նիկոլի հիստերիկ արձագանքը սպասելի էր։

Կարելի է պատկերացնել, թե Ճ կլասի սարսափ ֆիլմերի ոճով «Հայկական ժամանակի» անստորագիր խմբագրականների հեղինակն ինչպես է պահի տակ մտնում խոսնակի մարմնի մեջ, ինչպես է վերջինս դեֆորմացվում ու՝ չվերահսկելով ինքն իրեն, սկսում հիստերիկ հարվածել ստեղնաշարին. «5րդ շարասյուն - բլա-բլա-բլա - թշնամու հետ համագործակցություն-բլա-բլա-բլա» ու նմանատիպ այլ էշություններ։

Շատ խնդալու կլիներ այս ամենը, եթե հեռավոր մի երկրում լիներ, մենք էլ կողքից նայեինք ու քաղաքագիտական վերլուծություններ անեինք։

Բայց այս ամենը Հայաստանում է կատարվում։

Իսկ թշնամին բեղի տակ ոչ միայն խնդում է, այլ եզրակացություններ անում։ Որոնց հիման վրա այսօր-վաղը կարող է նաև որոշումներ ընդունել։

Ուշքի եկեք։

#безумныйКороль

#աբսուրդիԿրկես

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Սերժ Սարգսյան

Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Ավելին
Ավելին