f

Անկախ

Մենք նոր միայն թևակոխեցինք ՍԴ իրական ճգնաժամի փուլ․ սահմանադրագետ


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանրությանը տեղեկացրել է, որ սահմանադրական փոփոխությունները հրապարակել է պաշտոնական տեղեկագրքում։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը․ «Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ։ Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։ Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը և առաջնորդվել ըստ այդմ»։

Մասնագետները, սակայն, համակարծիք չեն այս մոտեցման հետ․ փոփոխություններ տեղի չեն ունեցել  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանդրական օրենքում, ինչը նշանակում է, որ անգամ սահմանադրական փոփոխություններն օրինական համարելու դեպքում ՍԴ երեք անդամների լիազորությունները դեռևս չեն դադարում։

Ի վերջո ի՞նչ է նշանակում սահմանադրական փոփոխությունների հրապարակումը, ո՞ր դեպքում դրանք կարող են ուժի մեջ մտնել և ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ դրանց կիրառման արդյունքում․ այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։

-Տիկին Մելոյան, Սահմանադրական փոփոխություններն արդեն հրապարակված են պաշտոնական տեղեկագրքում, սակայն դեռևս չկա հանրաքվեն չեղարկելու մասին որոշում, փոփոխություններ տեղի չեն ունեցել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում։ Այս պարագայում տեղի՞ն է արդյոք պնդումը, որ ՍԴ 3 դատավորների լիազորություններն այլևս դադարեցված են։ Ո՞ր դեպքում սահմանադրական փոփոխությունները կարող են ուժի մեջ մտնել։

-Իմ գնահատմամբ մենք  նոր միայն  թևակոխեցինք սահմանադրական դատարանի իրական ճգնաժամի փուլ։

Նախ  նշեմ,  որ սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին ուղղակիորեն ոտնահարելով սահմանադրության և սահմանադրական օրենքների  սևը սպիտակի վրա գրված պահանջները։ Մասնավորապես, սահմանադրությունը պահանջում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ներկայացվի ՍԴ՝ եզրակացություն ստանալու համար։  Իշխող ուժն այս փուլը շրջանցեց։ Ավելին, արտահերթ նստաշրջան հրավիրվեց առանց նախապես տեղյակ պահելու խորհրդարանում ներկայացված մյուս երկու քաղաքական  ուժերին՝ օգտվելով այն աննախադեպ իրավիճակից, որ իրենք կազմում են բացարձակ մեծամասնություն։ ԱԺ-ն  մեկ օրվա ընթացքում մեր պետության բարձրագույն իրավական ակտում երկու ընթերցմամբ փոփոխություններ կատարեց՝ ոտնահարելով օրենսդրության մի շարք պահանջներ։

Հետևաբար ընդունված սահմանադրական փոփոխություններն ինքնին հակաիրավական են և խնդրահարույց։

Հիմա այն իրավիճակում ենք, որ իրենք ամեն դեպքում ընդունել են այդ սահմանադրական  փոփոխությունները,  և դրանց կյանքի կոչման հետ կապված կոլիզիոն բարդություններ են առաջ գալիս։

Մի քանի հարթության խնդիրներ կան։ Նախ՝   արդյո՞ք իրապես սա տարածվում է 3 դատավորների և նախագահի վրա, թե երկու դատավորի վրա։ Ինչքան էլ փորձ է արվել այնպիսի  ձևակերպում տալ, որ տիկին Գյուլումյանի վրա տարածվեն  փոփոխությունները, ամեն դեպքում նրա պաշտոնավարման ժամկետը հաշվարկում ենք 2014 թվականից։ Օրենքով  սահմանված կարգով,  այլ պաշտոն զբաղեցնելու հիմքով նրա պաշտոնավարումը նախկինում դադարեցվել է։ Հետագայում, նորից օրենքով սահմանված ընթացակարգով,  նա ևս մեկ անգամ է  ընտրվել։ Նրա լիազորությունները կասեցված չեն եղել, որ համարենք՝ 12 տարի անընդմեջ պաշտոնավարել է։

Երկորդ հարթության խնդիրը  զսպող, հակակշռող մեխանիզմների միաժամանակյա վերացումն է։  Արդեն նշեցի, որ շրջանցել են սահմանադրական դատարանը։ Մյուս հակակշռող մարմինը նախագահն էր։ Սա ևս շրջանցեցին։

Պատահական չէ, որ սահմանադրությունը  ԱԺ շրջանակներում հնարավոր փոփոխությունների գործընթացում երեք սահմանադրական մարմին էր ներառել՝ ՍԴ-ն, նախագահը և ԱԺ-ն։ ՍԴ և նախագահի ինստիտուտները զսպող, հակակշռող մեխանիզմներ էին, որ օրենսդիր մարմինը տեսականորեն  թույլ չտար իրեն ամենաթողություն, ինչին ականատես եղանք մենք։

Ես որպես մասնագետ չեմ  համարում, որ տվյալ դատավորների լիազորություններն այս հակաիրավական պրոցեսի հիման վրա պետք է  դադարեցված համարել։ Սակայն նաև արձանագրում ենք փաստ, որ իրենք կոպտագույն  կերպով խախտելով  որոշ ընթացակարգեր՝ փորձում են ապահովել  դա և համարում են, որ 3 դատավորների և նախագահի լիազորությունները դադարեցված են։ Այստեղ հարցն իրավականից քաղաքական տիրույթ է անցնում, քանի որ իշխող ուժն, օգտվելով իր միանձնյա դիրքից, ճնշում է  գործադրում  իշխանության երրորդ ճյուղ հանդիսացող սահմանադրական դատարանի վրա։

Մյուս հարթությունը՝  ճիշտ է, իրենք  օրենքով  հնարավոր են դարձրել  ԱԺ կողմից նշանակված հանրաքվեի որոշումն ուժը կորցրած ճանաչելը, սակայն այնքան անփութություն  են  դրսևորել, որ այդ իրավական ակտը, որը հիմք է ծառայել հանրաքվեի  համար, դեռևս ուժը կորցրած ճանաչված չէ։

-Արդյո՞ք  սա նշանակում է, որ արտակարգ դրության ավարտից հետո սահմանված ժամկետներում հանրաքվեի օր պետք է նշանակվի։ Եվ այդ պարագայում պոստֆակտում ի՞նչ հարց է դրվելու քվեարկության։

-Հավանաբար իրենք  նախատեսում են երկարացնել արտակարգ դրությունը՝ նախատեսելով, որ հետագայում կընդունեն հանրաքվեն չեղարկելու մասին որոշումը։ Որովհետև գրեթե նույն բովանդակությամբ նախագիծ էր դրվելու հանրաքվեի։ Եթե այս տարբերակով երեք դատավորների և նախագահի լիազորություններն են դադարեցվում, այն տարբերակով նախատեսվում էր 7 դատավորների լիազորությունները  դադարեցնել։

Այսինքն սա զուտ տեխնիկական բնույթի հարց է իրենց համար, և հետագայում նոր կանդրադառնան դրան։ Երկրում տիրող այս ծանր սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական իրավիճակում և  իրենց կողմից համավարակի դեմ  ձախողված պայքարի համատեքստում  սահմանադրական դատարանի հարցը պետք է 60-րդական լիներ։ Բայց հապճեպորեն  իրականացնում են  այս հակաիրավական բնույթի գործընթացները՝  ամեն ինչին  տալով կիսատ լուծումներ։ Օրինակ՝  Սահմանադրական փոփոխությունների փաթեթի հետ չէր բերվել նախագծերի կից փաթեթը, ինչ տարամեկնաբանությունների  տեղիք է տալիս․ «Սահմանադրական դատարանի մասին»  օրենքը գործող դրույթ ունի, որի համաձայն այս դատավորները դեռ պետք է պաշտոնավարեն 2015թ․  սահմանադրության պահանջներին համապատասխան։

-Եթե դատավորների լիազորությունները դադարեցվեն առանց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական  օրենքում  համապատասխան փոփոխությունների, կարո՞ղ ենք ասել, որ օրենքի հերթական խախտումն է լինելու այս գործընթացում։

-Ես որպես  մասնագետ մի փոքր այլ եմ դիտարկում իրավիճակը։ Սահմանադրական փոփոխություններն  արդեն իսկ հակաիրավական եմ համարում։ Հետևաբար   դրա հիման վրա դատավորի լիազորության դադարեցումը նույնպես  հակաիրավական գործընթաց է։ Բայց տեխնիկական տեսանկյունից, եթե տեսականորեն ընդունում ենք, որ բարձրագույն օրենքն է և ուժի մեջ է մտել, ամեն դեպքում օրենսդրական, այն էլ սահմանադրական օրենքների մակարդակով  հստակ կարգավորումներ են առկա, որոնք գործողության մեջ են գտնվում։

-Ձեր կարծիքով այս  բացթողումները շտապողականությա՞ն, թե՞ չիմացության հետևանք են։

-Ես կարծում եմ՝ երկուսն էլ։ Նախ՝ առաջին հերթին անբացատրելի  հապշտապության արդյունք է։ Արդեն մեկ տարի ականատես ենք, թե որքան  կարևոր է իշխանությունների համար ունենալ յուրայիններից կազմված սահմանադրական մարմին։ Անընդմեջ շրջանառում էին  սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին դրույթներ։ Սահմանադրական դատարանում,  իմ գնահատմամբ,  այս մեկ տարվա ընթացքում  ճգնաժամ առկա էր միայն մեկ դատավորի գործունեության հետ կապված, ընդ որում այդ դատավորը  ևս մի շարք խախտումներով է ընտրվել որպես ՍԴ դատավոր։

Իսկ  սահմանադրական դատարանն անգամ այդքան ճնշումների ներքո  և երկրում առկա իրավիճակի պայմաններում  ապացուցեց, որ  ի վիճակի է իր գործառույթներն իրականացնել  առանց որևէ մանիպուլյացիաների կամ քննադատության տեղիք տալու։ Այս ընթացքում դատավորները խոշորացույցի ներքո էին՝ ապացուցելով  և պրոֆեսոինալ, և անձնական մակարդակում իրենց բարձր աստիճանը։

-Հաշվի առնելով բոլոր օրենսդրական  և  սահմանադրական խախտումները, որ թվարկեցիք, փոփոխությունների կիրառումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեր իրավական համակարգի համար և ի՞նչ նախադեպ կարող է ստեղծել։

- Այս պահին, կարելի է ասել, մեկնարկեց սահմանադրական դատարանի ճգնաժամը։ Անգամ եթե ճնշումների արդյունքում  ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցված համարեն,  հետագայում մի շարք ճգնաժամային իրավիճակների ենք հանգելու։ Նշանակվելու են նոր դատավորներ։ Նոր դատավորների նշանակման իրավական հիմքը բավականին վիճահարույց է լինելու։ Եթե լիազորությունները դադարեցված  դատավորներն իրենց իրավունքները փորձեն պաշտպանել ՄԻԵԴ-ում, նախադեպային պրակտիկան ակնհայտորեն վկայում է, որ նրանք ոչ միայն նյութական փոխհատուցում կստանան, այլ նաև ամենայն հավանականությամբ  ՄԻԵԴ-ը պետությանը  կպարտավորեցնի վերականգնել այդ դատավորներին իրենց պաշտոններում։ Այս պարագայում  արդեն նորանշանակ դատավորների լիազորոթյունները ստիպված կլինեն դադարեցնել, արդեն վիճարկելի կլինեն  ՍԴ բոլոր այն որոշումները, որոնք ընդունվել են այդ դատավորների մասնակցութամբ։ Պատճառահետևանքային կապ է ընթանալու՝ ոտնահարելով մեր իրավական պետության և հեղինակությունը, և հենասյուները։

Այս ամենը հետագայում արտացոլվելու է նաև քաղաքացիների վարքագծում։ Այսպիսով  ի ցույց դրվեց, որ սեփական քմահաճույքները կյանքի կոչելու նպատակով հնարավոր է անտեսել անգամ սահմանադրության հստակ ամրագրված դրույթները։

 

 

Գոհար Մելոյան հարցազրույց Սահմանադրություն Սահմանադրական դատարան

Այլ հոդվածներ հեղինակից

«Ժողովուրդ». Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կքննարկեն փուլ առ փուլ
«Իրավունք». Դպրոցները կբացվեն սեպտեմբերից, բուհերը` փետրվարից
«Հրապարակ». ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել
«Հրապարակ». Կադրային ռակիրովկաներ ոստիկանությունում
«Ժողովուրդ». Պատգամավորները գաղտնի հանդիպում են ունեցել Գարեգին Բ-ի հետ
«Փաստ». Թուրքիան հերթական լարվածությունն է հրահրում տարածաշրջանում
Բաքվում բանակի աջակցության հանրահավաքն ավարտվել է ջրցաններով ցուցարարներին ցրելով
Սահմանապահ Բերքաբեր տանող ճանապարհի ասֆալտապատման ավարտական աշխատանքները շարունակվում են,տեսանյութ
«Հրապարակ». Իշխանական վրեժխնդրություն. Մարուքյանի եղբայրն ազատվել է աշխատանքից
Հայկական հաքերային թիմերի երեկվա հարձակումները մի տեղ հավաքած
Վթարի պատճառով 21 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզում
«Հրապարակ». Երբ կհաղթահարենք կորոնավիրուսի պիկը
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը հարաբերական անդորր է
Ի՞նչ եք կարծում, պարոն Փաշինյան՝ կարո՞ղ է ամեն դեպքում Ալիևի հետ շարունակեք «երկխոսել»
Բրազիլիայում COVID-19- ի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 1,9 միլիոնը
Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ
AP-ը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի մասին
Արգիշտի Կիվիրյան. Սովետական գեներալի որդին կարող է փակել Ադրբեջանից Արեւմուտք էներգակիրների ճանապարհը
«Գենացվալե»․ բիզնես, որ մարտահրավեր է նետել կորոնավիրուսին
Հակառակորդի խոցված ԱԹՍ-ների թիվը մոտենում է 10-ի. Արծրուն Հովհաննիսյան
Էս էշի տղուն ասեք՝ տղերքը «խաղաղության համար» չեն զոհվել, հանուն հայրենիքի են զոհվել
Մեր խմդիրը ներքին քարոզն է, քարոզ, որը չպիտի տեղ ունենա «պետական ինքնասպանության» ՉՁԳՏՈՂ հասարակության մեջ։
Էրդողանը Բաքվին խոստացել է Անկարայի աջակցությունը
Վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին
Իսկ առհասարակ, Հայաստանում տեղեկատվական անվտանգության հայեցակարգ ունե՞նք
Ավելին
Ավելին