f

Անկախ

Իմ զորակցությունն եմ հայտնում սահմանադրական ճգնաժամի կիզակետում հայտնված մարդկանց. Ավետիք Չալաբյան


«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր զորակցությունն է հայտնել սահմանադրական ճգնաժամի կիզակետում արիաբար մասնագիտկան եւ քաղաքացիական պարտքը կատարող մարդկանց: Այս առիթով Չալաբյանը գրել է.

«Այսօր, երբ Սահմանադրական դատարանի շուրջ իրադարձությունները վերածվել են լայնածավալ սահմանադրական ճգնաժամի, ես կուզեի իմ զորակցությունը հայտնել այն մարդկանց, որոնք ամբողջ այս ընթացքում, գտնվում են այդ ճգնաժամի կիզակետում, եւ շարունակում են արիաբար կատարել իրենց մասնագիտկան եւ քաղաքացիական պարտքը։

Ես կյանքումս երբեք չեմ հանդիպել Ալվինա Գլուլումյանին, եւ բախտ չունեմ նրան ճանաչելու, բայց ցանկանում եմ խոնարհվել այդ խիզախ եւ իմաստուն կնոջ առաջ։ Ալվինա Գյուլումյանը 12 տարի պատվով ներկայացրել է Հայաստանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, վերջին երկու տարիներին եղել է այդ դատարանի երրորդ բաժանմունքի նախագահի տեղակալը, եւ այնուհետեւ 2014 թ․ վերադարձել է հայրենիք՝ շարունակելու իր ծառայությունը սեփական երկրին։ Նա մեր երկրի լավագույն իրավաբան-իրավագետներից է, իր գործի իսկական խորագետ վարպետ։

Այսօր փողոցից եկած ամբոխավարական իշխանությունը ցանկանում է պետական կառույցը մաքրել այսպիսի մարդկանցից, փոխարինել նրանց երիտասարդ կարյերիստներով, որոնք հնազանդորեն կկատարեն իր կամքը, կդակեն իր ընդունած նեոբոլշեւիկյան օրենքները, եւ մեր երկիրը աստիճանաբար կվերածեն "բանանային հանրապետության", որտեղ մեկ գիշերվա մեջ մեկ անձի կամքով սահմանադրություն է փոխվում, մարդիկ են փռվում ասֆալտին, դատավորներ են ահաբեկվում իրենց ընդունած որոշումների համար, իսկ սոցցանցերում ֆեյքերը անարգել ահաբեկում են կենդանի մարդկանց։

Մենք դա թույլ չեք տալու, եւ հետեւողական կռվելու ենք նեոբոլշեւիկյան դիկտատուրայի դեմ, մինչ այդ ես ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել տիկին Ալվինա Գյուլումյանին, եւ նրա պես բոլոր պետության նվիրյալներին, որոնք հետեւողականորեն շարունակում են իրենց պարտքը կատարել հարազատ երկրի առջեւ»:

Ավետիք Չալաբյան

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին