Ըստ գործող իշխանության` երկրում «պատերազմական իրավիճակ» է...
Իհարկե դա մեր` ՀՀ քաղաքացիների համար է և որևէ կերպ չի խանգարում իրենց սրտի օրենքները ընդունելուն, քաղաքական հետապնդումներ իրականացնելուն և սահմանադրական կարգ տապալելուն...
Բայց արի ու տես, որ «պատերազմական իրավիճակը» գործող ղեկավարներին չի խանգարում նաև բուժաշխատողներին շանտաժ անելուն... Այո՛, բուժաշխատողներին և այո՛ հենց այս ծանր օրերին:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժաշխատողներին պարտադրում են ստորագրել նոր աշխատանքային պայմանագրի տակ և շանտաժ են անում, որ «եթե չստորագրեն` կարող են այլևս աշխատանքի չգալ» և ավելին` բուժաշխատողներին ՉԵՆ տրամադրում պայմանագրերը ծանոթանալու համար...
Վաղը ավելի մանրամասն կպատմեմ այս մասին իմ ուղիղ եթերի ընթացքում: