РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգթոնի միջև հարաբերություններից է, մեծ մասամբ, կախված մոլորակի խաղաղությունն ու անվտանգությունը: Գրում է Gazeta.ru-ն:
ՌԴ առաջնորդի խոսքերով՝ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն միմյանց ինքնիշխանության նկատմամբ հավասար հարգանքի սկզբունքի վրա:
Պուտինը նշել է, որ ո՛ չ ՌԴ-ն, ո՛ չ ԱՄՆ-ն չպետք է միջամտեն մեկ այլ պետության ներքին գործերին:
Համապատասխան հայտարարությամբ Ռուսաստանի նախագահը հանդես է եկել Կրեմլում դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ: