Չինաստանի Հուբեյ նահանգում նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսի պատճառով 479 մարդ է մահացել: Գրում է Gazeta.ru-ն:
Այդ մասին հայտնում է South China Morning Post պարբերականը՝ հղում անելով տարածաշրջանային առողջապահական կոմիտեին:
Դրա հետ մեկտեղ նշվում է, որ վարակվածների թիվը հասել է 16,6 հազարի:
Ավելի վաղ Հոնկոնգում ՝2019-nCoV կորոնավիրուսով վարակվելու հետևանքով առաջին մահացու դեպքն էր գրանցվել;
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ճանաչեց: