Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ երեք նահանգներում ռեկորդային թվով նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսով վարակվածության դեպքեր են հայտնաբերվել: Գրում է Gazeta.ru-ն:
Այդ նահանգներն են ՝ Կալիֆոռնիան, Արիզոնան և Տեխասը:
Մեկ օրում Կալիոֆոռնիայում կորոնավիրուսային վարակի թեստերի դրական արդյունքներ ստացել են 7149 քաղաքացիներ: Ընդ որում՝ Տեխասում այդ ցուցանիշը 5551 է կազմել:
Իր հերթին, Արիզոնայում, մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով հայտնաբերված դեպքերի թիվը 1795-ի է կազմել:
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: