Այս օրինագիծը ենթադրում է, որ երկրում արտակարգ դրություն կամ ռազմական դրություն մտցնելու դեպքում բուհ ընդունվելու համար հնարավոր կլինի միայն մեկ ընդունելության քննություն հանձնել: Այս մասին հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Ազգային կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նաեւ նշեց, որ այս կարգավորումը կկիրառվի ոչ միայն կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության ընթացքում, այլ նաեւ՝ բոլոր նման իրավիճակների դեպքում:
Հարցին, թե ինչպես են անցկացվելու քննությունները հաջորդ տարի, Հարությունյանը պատասխանեց, որ իրենք դեռ չեն կողմնորոշվել այս հարցում, քանի որ դրա մասին հնարավոր կլինի խոսել միայն սեպտեմբերին: Դա, ըստ նախարարի, կախված է համաճարակային իրավիճակից երկրում: