Տեղական արտադրության թեստերի էպոպեայի մասին երեկ էի գրել. «Նույնիսկ եթե հենց վաղվանից թափով սկսեն այդ թեստերն արտադրել, կորցրած ժամանակն արդեն չես վերադարձնի։ Իսկ այդ ժամանակը համաճարակի պայմաններում ոչ թե փող է, այլ կյանքեր»։
Այսօր առողջապահության նախարարը շտապեց հայտարարել, որ տեղական արտադրության թեստերն ընդունում են և սկսելու են օգտագործել։
Հուսով եմ, որ սա չի հայտարարվել զուտ գրածիս արձագանքելու համար, այլ իսկապես նորմալ աշխատող թեստեր են։
Հույս չունեմ, որ թեստավորման ծավալները 2–3–4 անգամ կմեծանա, բայց օրական միջինը գոնե 1000-ով ավելացնեն, այս և հաջորդ շաբաթ, էլի ահագին լավ կլինի։ (Անցյալ շաբաթ օրական միջինը 1900 թեստ էր արվում)։
Հ.Գ. Հետաքրքիր կլինի, որ օգտագործման ինչ-որ փուլից հետո հրապարակեն տվյալներ տեղական թեստերի արժեքի, դրանց ճշտության, արտադրության օրական ծավալների մասին։