f

Անկախ

Արդյոք պատգամավորները կարո՞ղ են դիմել ՍԴ. Գոհար Մելոյանի պարզաբանումը


Սահմանադրագետ Գոհար Մելոյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք պատգամավորները կարող են դիմել Սահմանադրական դատարան հունիսի 22-ին Սահմանադրության փոփոխությունների ընդունման համատեքստում իշխող ուժի կողմից թույլ տված մի շարք հակաիրավական արարքների շուրջ:

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Հունիսի 22-ին Ազգային ժողովը գումարեց արտահերթ նստաշրջան և նույն օրվա ընթացքում ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։

Նախագծով ներկայացվող փոփոխությունները հակասահմանադրական էին, բացի այդ՝ խախտվեց նախագիծը Սահմանադրական դատարան ներկայացնելու Սահմանադրության և սահմանադրական օրենքների իմպերատիվ պահանջը:

Վերոնշյալի կապակցությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը տեղեկացրեց, որ նախաձեռնել են Սահմանադրական դատարան դիմելու գործընթաց և քանի որ Սահմանադրական դատարան կարող են դիմել Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ը, այսինքն՝ 27 պատգամավոր, իսկ իրենց խմբակցությունը կազմված է 25 պատգամավորից, նախաձեռնությանն աջակցելու համար իրենք դիմել են «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Սահմանադրությունը իրավունք չի տալիս պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան Սահմանադրության փոփոխությունների համապատասխանության հարցով։

Վերոնշյալի կապակցությամբ գտնում եմ, որ բնական է, որ Սահմանադրությունը պատգամավորներին իրավունք չի տալիս դիմել Սահմանադրական դատարան Սահմանադրության փոփոխությունների համապատասխանության հարցով, քանի որ Սահմանադրությունը նախատեսել է, որ մինչև Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխությունների ընդունումը այդ փաստաթուղթը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու նպատակով:

Այսինքն՝ օրենսդիրը տրամաբանորեն նախատեսել է, որ այս փաստաթղթի նկատմամբ Սահմանադրական դատարանն արդեն իսկ պետք է իրականացրած լիներ նախնական վերահսկողություն:

Միևնույն ժամանակ, Սահմանադրության 169-րդ հոդվածը 1-ին մասի 2-րդ կետը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդին հնարավորություն է տալիս դիմելու Սահմանադրական դատարան սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը լուծելու հարցով, իսկ վերոնկարագրյալ իրավիճակում, կարծում եմ՝ առնվազն վեճի առկայությանը կարելի է անդրադառնալ՝

1.Սահմանադրական և Ազգային ժողովի մարմին հանդիսացող խմբակցությունների համատեքստում (իշխող ուժը ներկայացնող խմբակցությունն առանց նախապես համաձայնեցնելու՝ չպահպանելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջները, հրավիրել էր արտահերթ նստաշրջան, որի մասին ընդդիմադիր խմբակցությունները տեղեկացել էին նույն օրը առավոտյան, բացի այդ՝ խախՓտելով Սահմանադրության պահանջը՝ զրկել էր վերջիններիս Սահմանադրության փոփխությունների վերաբերյալ ստանալու ՍԴ դիրքորոշումը),

2.Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի համատեքստում։

Ամփոփելով եզրահանգում ենք, որ պատգամավորներն ունեն Սահմանադրական դատարան դիմելու իրավական հիմք:

Ուստի՝ ՍԴ դիմելու հարցում գնդակն այժմ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դաշտում է»:

Գոհար Մելոյան ՖԲ Գրառում

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին