Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պետք է բանտում հայտնվի։ Համապատասխան հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել թվիթերյան իր միկրոբլոգում գրառման միջոցով։ Նա ընդգծել է, որ պաշտոնյան կյանքի հատակին է հայտնվել։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա կարծիքով՝ Բոլթոնը պետք է բանտարկվի բացարձակ գաղտնի տեղեկության վաճառքի միջոցով իր եկամուտներն ավելացնելու փորձի պատճառով:
«Վերջում ես ներեցի նրան՝ դա անազնիվ էր», - եզրափակել է Թրամփը:
2019 թ․ հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Բոլթոնը մտադիր է գիրք գրել ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում իր աշխատանքի մասին: Թրամփը նրան աշխատանքից հեռացրել էր մեկ ամիս առաջ ՝ իր որոշումը բացատրելով ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ տեսակետների շուրջ խիստ տարաձայնությամբ:
Դատարանը թույլ տվեց գրքի հրատարակումը՝ չնայած նախագահի աշխատակազմի կողմից հուշերի հրապարակումը արգելելու փորձերին: