f

Անկախ

Որևէ ինտրիգ, որևէ լարվածություն չկա, դեռևս վերջնական որոշում չունենք. ԲՀԿ-ն շարունակում է բանակցությունները ԼՀ-ի հետ


«Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերների հետ քննարկումները շարունակվում են. նորմալ քննարկումներ են, այս պահին նոր բան ասել չեմ կարող: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցությանպատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ ԲՀԿ-ն հայտարարել է սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության մասին, սակայն «Լուսավոր Հայաստանը» հայտարարել էր, որ Սահմանադրությունը հնարավորություն չի տալիս ԱԺ պատգամավորներին այդ հարցով դիմել ՍԴ: Այդուհանդերձ, երկու ուժերը քննարկում են, թե ինչպես հակազդեն սահմանադրական փոփոխություններին:

«Որեւէ ինտրիգ, որեւէ լարվածություն չկա, դեռեւս վերջնական որոշում չունենք»,-ասաց Զոհրաբյանը:

Իր հերթին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Քննարկումների մեջ ենք, մի քանի տեսակի դիմումներ կան, որոնք կարող են կայացվել: Երբ քննարկումները կավարտվեն, բավարար տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը: Այս պահին որեւէ նորություն չունեմ անելու:

Եթե ես իմ դիտարկումներն այստեղ ասեմ, կստացվի, որ քննարկումները պետք է անենք բաց: Երբ որոշումը լինի կհրապարակենք, իսկ նյուանսների հրապարակումը հիմա սխալ է»:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, նա ընդգծեց. «Մի քանի ժամվա մեջ մայր օրենք է փոխվում, որն արվում է բոլոր տեսակի ընդունված միջազգային չափորոշիչների խախտումով եւ նաեւ մեր Սահմանադրության, քաղաքական բոլոր էթիկաների, հանրային լսումների, քննարկումների շրջանցմամբ:

Սրանով ՀՀ քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխվելու, դրա մասին էլ ենք խոսել, որ երբ երկրում օրական 400-500 մարդ վարակվում է կորոնավիրուսով, նաեւ մահեր ենք ունենում ամեն օր, իշխանությունն այդ ամենը թողած զբաղված է նման բաներով: Եթե իրենք քաղաքական օրակարգ են գեներացնում, դա չի կարող անպատասխան մնալ, դրա պատասխանը բնականաբար կլինի»:

Լուսավոր Հայաստան Բարգավաճ Հայաստան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին